Կորոնավիրուսի 9 նոր դեպք՝ Արցախում
Արցախի առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 9 նոր դեպք: Վարակակիրներից 8-ը Ստեփանակերտ քաղաքի, 1-ն էլ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի բնակիչներ են: Խնածախի և Ստեփանակերտի 4 քաղաքացիների մոտ կորոնավիրուսը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վիրուսակիր մյուս քաղաքացիները նախկինում հաստատված օջախների կոնտակտավոր են՝ նախօրոք մեկուսացված:
Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Առողջացել է 2 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 394 մարդու մոտ, որից 329-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 85 քաղաքացի:
Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 7-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 73 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 862 փորձանմուշի հետազոտություն:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
- Դավիթ Բաբայան. Թեստիս պատասխանը դրական է, շփման շրջանակս մեծ է
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք
- Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել
- Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել
- Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում