Հրայր Թովմասյանը պարզաբանեց՝ ինչու է առաջադրել Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը
«Ես առավոտյան ասացի, որ երեք հիմնական գործոն եմ հաշվի առնելու թեկնածուներ առաջադրելուց։ Առաջինը մարդկային հատկանիշներն են․ ես ոչ միայն առաջադրել եմ Աշոտ Խաչատրյանին, այլ յուրաքանչյուրին անդրադարձել եմ և ասել՝ ինչու նրանց չեմ առաջադրում, հիմնավորել եմ իմ չառաջադրելը՝ այդ երեք գործոններից ելնելով»,- ՍԴ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով, Աշոտ Խաչատրյանը ամենափորձառուն է, գիտության դոկտոր է, որպես հեղինակություն իր համար ամենամեծն է և ունի որոշակի կառավարչական հմտություններ։
Հրայր Թովմասյանը նաև տեղեկացրեց, որ քվեարկությանը չի մասնակցելու. «տպավորություն է՝ այս ամենն ուղղորդված է»։
Լրագրողի դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելուն շատերն էին սպասում, ինչո՞ւ ինքը հրաժարական չտվեց, Հրայր Թովմասյանն ասաց. «Ինձ համար ոչ թե կարևոր է՝ ինձ դրսից ինչ-որ մեկը քննադատում է, այլ ինձ համար շատ կարևոր է՝ այդ գործառույթն արդյունավետ եմ իրականացնում, թե՞ ոչ։ Ես մի քանի անգամ հայտարարել եմ՝ սիրելի գործընկերներ, որ որը ձեզանից 5-ը կգա իմ սենյակ և կասի՝ պարոն Թովմասյան, գիտեք, ձեզ շատ ենք սիրում, բայց մենք չենք ուզում, որ դուք մեր նախագահը լինեք և ես հրաժարական կտամ»։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է ՍԴ նախագահի միակ թեկնածուն
- Վահե Գրիգորյանի կողմից կրկին հարցը բարձրացվել է և իր իսկ կողմից հետ վերցվել. ՍԴ դատավոր
- ՍԴ մեկ դատավոր ինքնառաջադրվել է, մեկն առաջադրվել ՍԴ նախագահի պաշտոնի համար
- Մինչև հիմա ՍԴ-ում նախագահի թեկնածու չի առաջադրվել
- ՍԴ դատավոր. Առայժմ գաղտնիք է
- ՍԴ նախագահի պաշտոնն ամենևին գրավիչ չէ. ՍԴ դատավոր Դիլանյան
- «Ժողովուրդ». ՍԴ-ում առաջին նիստը թեժ է անցել. Միմյանց վիրավորելու աստիճանի վիճել են կողմերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան