Ինչպիսի զբոսանքն է ազդում տրամադրության վրա
Սան-Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանում և Դուբլինի Տրինիտի-քոլեջում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ պարբերական «երկյուղածությունը» հրաշքներ է գործում մարդկանց հոգեկան առողջության համար, օգնում է նրանց ժպտալ և տեղափոխել ուշադրությունը խնդիրներից դեպի շրջակա աշխարհի գեղեցկությունը: Այս մասին գրում է mir24.tv կայքը:
Գիտափորձին մասնակցել է 60-90 տարեկան 52 մարդ, որոնք բաժանվել են երկու խմբի: Մասնակիցների կեսին խնդրել են զբոսանքի ժամանակ երկյուղածություն զգալ, փորձելով գտնել ինչ որ ոգեշնչող և հիասքանչ բան, իսկ մնացածներին խնդրել են ուղղակի զբոսնել:
Յուրաքանչյուր զբոսանքից հետո մասնակիցներին խնդրել են հարցաթերթիկ լրացնել՝ զգացումների մանրամասն նկարագրությամբ: Հետազոտության արդյունքների համաձայն, տարեց մարդիկ, որոնք շաբաթական 15 րոպեանոց տպավորիչ-ոգեշնչող զբոսանք են արել և երկյուղածություն զգացել 8 շաբաթվա ընթացքում, հաղորդել են դրական էմոցիաների ուժեղացման մասին, ինչպիսիք են, օրինակ, ապրումակցումը և երախտագիտությունը:
Առօրյա կյանքի տագնապն ու տառապանքները ևս նվազել էին: Միաժամանակ, մյուս խմբի մասնակիցները առօրյա գործերի վերաբերյալ մեծ մտահոգվածություն են ցուցադրել: