Ադրբեջանի արտգործնախարարն այսօր իր առաջին պաշտոնական այցով կլինի Վրաստանում
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր առաջին պաշտոնական այցով կլինի Վրաստանում։ Այս մասին գրում է newsgeorgia-ն։
Այցի ընթացքում Բայրամովը կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Թուռնավայի հետ: Նախատեսվում են հանդիպումներ խորհրդարանում։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքից ազատեց 16 տարվա արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, Տավուշում Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին ռազմական գործողություններից հետո։ Ալիևը հայտարարեց, որ չի կարողացել գտնել Մամեդյարովին։ Արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար նշանակված Ջեյհուն Բայրամովը նախկինում ղեկավարում էր երկրի կրթության նախարարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան