ՍԴ դատավոր. Առայժմ գաղտնիք է
Սահմանադրական դատարանի նախընտիր դատավոր Արթուր Վաղարշյանը չի ասում՝ արդյոք ինքնաառաջադրվելու է կամ ՍԴ դատավորներից ում թեկնածությունը կառաջադրի ՍԴ նախագահի պաշտոնում:
«Առայժմ գաղտնիք է: Թե ով կառաջադրվի, այսօր կերևա, ես չեմ կարող ենթադրություններ անել»,- ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վաղարշյանը:
Նա նշեց, որ նախընտրած թեկնածու առայժմ չունի, պետք է լսի թեկնածուին ու նրա խոսքը, տեսլականը ՍԴ ապագայի մասին, նոր ընտրությունը կատարի:
«Ես տեսլականի ընտրություն եմ կատարելու, ոչ թե անձի»,- ընդգծեց ՍԴ դատավորը:
Երեկ Սահմանադրական դատարանում կայացել է աշխատակարգային նիստ, որի օրակարգում էր Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: Սակայն աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ նիստը չէր ավարտվել: ՍԴ դատավորներն ասում են, որ երեկվա նիստում ընթացակարգային հարցեր են քննարկել, թեկնածություններին չեն անդրադարձել:
Նիստը կշարունակվի նաև այսօր:ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող էր և ինքնառաջադրվել, և առաջադրել այլ թեկնածուի: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով:Քվեարկությունը փակ է։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ նախագահի պաշտոնն ամենևին գրավիչ չէ. ՍԴ դատավոր Դիլանյան
- Երվանդ Խունդկարյանը դեռ որոշում չունի
- «Հռոմի պապի ընտրությունների պես է երևի պետք անել». Հրայր Թովմասյան
- ՍԴ-ն այսօր նախագահ չընտրեց
- Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պարտականությունները բարձր մակարդակով է իրականացրել. ՍԴ դատավոր
- Հրայր Թովմասյանն առաջարկեց սպասել 3-4 ժամ
- Արևիկ Պետրոսյանը ՍԴ նախագահի պաշտոնում չի առաջադրվի
- Ես չեմ ուզում հարցը դիտարկել անձնային հարթությունում. ՍԴ դատավոր
- Երվանդ Խունդկարյան. Խնդրում եմ հայտնեք՝ ես ո՞ր իշխանության մարդն եմ
- Վահե Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանություն տալուց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան