ՍԴ նախագահի պաշտոնն ամենևին գրավիչ չէ. ՍԴ դատավոր Դիլանյան
Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանը չի ինքնաառաջադրվելու ՍԴ նախագահի պաշտոնի համար: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այս պահին ՍԴ նախագահի որևէ թեկնածու չկա:
«Այս պահին դեռ որեւէ թեկնածու չկա, մենք դեռ չենք հասել առաջադրման կամ ինքնառաջադրման փուլին»,- նշեց ՍԴ դատավորը:
Հարցին, որ ըստ մամուլի, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի սցենարով հենց Դուք եք լինելու ՍԴ նախագահը, և հիմնական պայքարը ձեր և Խունդկարյանի միջև է, Ա. Դիլանյանն ասաց. «Իսկ ով ասաց՝ Վահե Գրիգորյանի սցենարով, էլի ՍԴ-ի աղբյուրներն են փոխանցո՞ւմ: Այն աղբյուրները, ըստ որոնց ես ամեն օր կառավարություն եմ գնում և այնտեղից ցուցումներ եմ ստանո՞ւմ: Այդպիսի հերյուրանքների մի հավատացեք»:
Հարցին, թե ինքը չի՞ ուզում ղեկավարել ՍԴ-ն, Արման Դիլնյանն ասաց. «Ես ձեզ անկեղծ ասեմ, առանց որևէ փարիսեցիության, կարծում եմ, որ ՍԴ դատավորի պաշտոնը իրավաբանների համար ամենալավ պաշտոնն է իրենց մասնագիտական հմտությունները դրսևորելու համար: Ես ինձ շատ լավ եմ զգում այդ պաշտոնում և հուսով եմ, որ այդտեղ էլ կշարունակեմ աշխատել:
Իմ կարծիքով, ՍԴ նախագահի պաշտոնն ամենևին գրավիչ չէ: Թե ինչպես հետո կզարգանան իրադարձությունները, չեմ կարող ասել, բայց ես կարծում եմ՝ շատ դժվար է համատեղել ՍԴ դատավորի մասնագիտական աշխատանքը, որը մեծ պատասխանատվութուն է ենթադրում, հսկայական ժամանակ խլում քեզանից, համատեղել ՍԴ նախագահի պաշտոնի հետ, որը ենթադրում է ներկայացուցչական, վարչաան կազմակերպչական գործառույթներ: Շատ ավելի կոմֆորտնի է Սահմանադրական դատարանում աշխատել որպես ՍԴ դատավոր»:
Հարցին՝ ձեր կարծիքով ՍԴ-ում ճգնաժամ կա՞ր, Ա. Դիլանյանն ասաց. «Եկեք առաջ նայեք, բավական է հետ նայենք, մտածենք՝ ինչ է եղել, ինչու է այսպես եղել: Եկեք բոլորս մեր մտքները կազմակերպենք՝ ուղղելով դեպի լավ ապագա»:
Երեկ Սահմանադրական դատարանում կայացել է աշխատակարգային նիստ, որի օրակարգում էր Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: Սակայն աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ նիստը չէր ավարտվել: Այն կշարունակվի նաև այսօր:
ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող էր և ինքնառաջադրվել, և առաջադրել այլ թեկնածուի: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով:Քվեարկությունը փակ է։
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Խունդկարյանը դեռ որոշում չունի
- «Հռոմի պապի ընտրությունների պես է երևի պետք անել». Հրայր Թովմասյան
- ՍԴ-ն այսօր նախագահ չընտրեց
- Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պարտականությունները բարձր մակարդակով է իրականացրել. ՍԴ դատավոր
- Հրայր Թովմասյանն առաջարկեց սպասել 3-4 ժամ
- Արևիկ Պետրոսյանը ՍԴ նախագահի պաշտոնում չի առաջադրվի
- Ես չեմ ուզում հարցը դիտարկել անձնային հարթությունում. ՍԴ դատավոր
- Երվանդ Խունդկարյան. Խնդրում եմ հայտնեք՝ ես ո՞ր իշխանության մարդն եմ
- Վահե Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանություն տալուց
- Չեմ ուզում այս պատասխանատու ամբիոնի մոտ կանգնած որևէ ավելորդ արտահայտություն անել. Էդգար Շաթիրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան