Բրյուսելն Անկարային ևս 1 շաբաթ ժամանակ է տվել՝ վերանայելու սեփական ագրեսիվ գործելաոճը․Արմեն Պետրոսյան
Եվ, այնուամենայնիվ, չի բացառվում, որ ԵՄ գագաթնաժողովի հետաձգումը, որի ընթացքում տարաբնույթ հարցերի շրջանակում պետք է քննարկվեր Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը ևս, իր խորքում ունի նաև քաղաքական դրդապատճառներ։ Նպատակն ակտիվ զարգացման գործընթացում գտնվող ԵՄ-ի համար մի շարք կարևոր խնդիրների (ԵՄ բյուջեն, Brexit-ին առնչվող, ինչպես նաև Միջերկրական ծովում ստեղծված իրավիճակները և այլն) հետ կապված ժամանակ շահելն է։ Այս մասին գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Վերոնշյալի համատեքստում առնվազն Թուրքիայի մասով հարկ է նշել, որ վերջին 2 շաբաթների ընթացքում Արևելյան Միջերկրականում, Էգեյան ծովում իրավիճակը զգալիորեն կայունացել է՝ հատկապես Անկարայի կողմից սեփական գործողությունների վերանայման պատճառով։ Թուրքիայի դեմ միավորված միջազգային ջանքերը, ըստ էության, միաժամանակ մի քանի տարածաշրջաններից, առանձին դերակատարների և կազմակերպությունների կողմից իրականացվող ահռելի ճնշումը ստիպեցին այդ երկրի իշխանություններին ընկրկել և վերադառնալ բանակցային հարթություն։
Եվ հետևաբար, կարելի է նաև ենթադրել, որ Բրյուսելն Անկարային ևս 1 շաբաթ ժամանակ է տվել՝ վերանայելու սեփական ագրեսիվ գործելաոճը, որը անշուշտ, կարող է իր ազդեցությունն ունենալ ԵՄ գագաթնաժողովի օրակարգի վրա»,-գրել է Արմեն Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ ԵՄ գագաթնաժողովը պետք է կայանար սեպտեմբերի 24-25-ին և նախնական հետաձգվել է մինչև հոկտեմբերի 2-ը, իսկ որպես պաշտոնական հիմնավորում նշվել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ինքնամեկուսացման հանգամանքը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն պետք է բացահայտ քննարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցները․Ավստրիայի նախարար
- ԵՄ հատուկ գագաթնաժողովը հետաձգվեց՝ Շառլ Միշելի կարանտինի պատճառով
- Հունաստանը և Թուրքիան համաձայնել են վերսկսել բանակցությունները․ միջազգային մամուլի ուշագրավ հատվածները
- Կիպրոսը «պատանդ» է պահում ամբողջ Եվրամիությանը
- Կիպրոսի նախագահ․ ԵՄ-ն պետք է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան