Բելգիան հանում է դիմակների պարտադիր լինելու պահանջը՝ չնայած վարակակիրների թվի աճին
Բելգիան նախօրեին հայտարարեց կորոնավիրուսի սահմանափակումների թուլացման մասին՝ չնայած երկրում վարակի աճող տեմպերին: Վարչապետ Սոֆի Ուիլմեսը հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից դեմքի դիմակները պարտադիր կլինեն մարդաշատ վայրերում՝ ներկայիս բոլոր վայրերի փոխարեն։
Բայց չնայած դրսում սահմանափակումների թուլացմանը, դիմակները դեռ պետք է դնել խանութներում, կինոթատրոններում և հասարակական տրանսպորտում:
Երկրում վարակը կրողների և պոտենցիալ վարակված անձանց կարանտինի ժամանակահատվածն էլ 14-ից կրճատվում է 7 օր:
«Համաճարակը դեռ չի ավարտվել, վիրուսը չի հեռանում, բայց կյանքը, ի վերջո, պետք է վերսկսվի»,-ասել է վարչապետը։
Euronews-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի թիվը Բելգիայում աճում է, վերջին շաբաթվա ընթացքում վարակը կտրուկ աճել է 65 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա