Վահե Գրիգորյանի կողմից կրկին հարցը բարձրացվել է և իր իսկ կողմից հետ վերցվել. ՍԴ դատավոր
Սահմանադրական աշխատակարգային նիստը լրատվամիջոցների կողմից տեսաձայնագրելու վերաբերյալ հարցը կրկին բարձրացվել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից և իր իսկ կողմից բարձրացված հարցը հետ է վերցվել, քանի որ երեկ արդեն հարցին բավական մանրամասն անդրադարձ կատարվել էր: ՍԴ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը:
Նա նշեց, որ լրատվությամբ որոշակի տեղեկատվություն էր տարածվել, որ ինքը դեմ է եղել, որ լրատվամիջոցների կողմից տեսաձայնագրվի նիստը:
«Դա չի համապատասխանում իրականությանը։ Ես սկզբունքորեն կողմ եմ եղել լուսաբանմանը։ Միաժամանակ նաև ներկայացրել եմ իմ դիտարկումները, որ ԶԼՄ-ների, ՍԴ դատավորների և աշխատակիցների մասնակցությունը նիստին, համավարակով պայմանավորված, պետք է առողջության անվտանգության հետ կապված լինի համապատասխան պաշտպանվածության շրջանակներում:
Եվ եթե պետք է հնարավորություն տանք, ապա պետք է հնարավորություն տանք բոլոր լրատվամիջոցներին՝ առանց սահմանափակման։ Այս պայմաններում Սահմանադրական դատարանի շենքի նիստերի մեծ դահլիճը վերանորոգման մեջ է, նաև պետք է քննարկման առարկա դարձվի համապատասխան աշխատակարգային նիստն այլ վայրում անցկացնելու հարցը, որպեսզի բոլոր լրատվամիջոցները մասնակցություն ունենան»,- ասաց Ա. Պետրոսյանը։
ՍԴ դատավորի խոսքով, այս հարցադրումները կատարվել են, դրանց շրջանում պարոն Գրիգորյանը ևս գտել է, որ լրատվության բոլոր միջոցների հավասար մասնակցությունն ապահովելու հետ կապված խնդիր կա։
Ա. Պետրոսյանը նաև նշեց, որ ՍԴ որոշ դատավորներ իրենց տեսակետներն անկաշկանդ ներկայացնելու, արտահայտելու հետ կապված լրատվամիջոցների ներկայությամբ կաշկանդման խնդիր էին տեսնում, այդ հանգամանքը նույնպես պետք է հաշվի առնել:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում երեկ կայացել էր աշխատակարգային նիստ, որի օրակարգում էր Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: Սակայն աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ նիստը չէր ավարտվել: Այն շարունակվում է այսօր:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ մեկ դատավոր ինքնառաջադրվել է, մեկն առաջադրվել ՍԴ նախագահի պաշտոնի համար
- Մինչև հիմա ՍԴ-ում նախագահի թեկնածու չի առաջադրվել
- Հրայր Թովմասյան. Դարի հարց մի դարձրեք
- ՍԴ դատավոր. Առայժմ գաղտնիք է
- ՍԴ նախագահի պաշտոնն ամենևին գրավիչ չէ. ՍԴ դատավոր Դիլանյան
- Երվանդ Խունդկարյանը դեռ որոշում չունի
- «Հռոմի պապի ընտրությունների պես է երևի պետք անել». Հրայր Թովմասյան
- ՍԴ-ն այսօր նախագահ չընտրեց
- Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պարտականությունները բարձր մակարդակով է իրականացրել. ՍԴ դատավոր
- Հրայր Թովմասյանն առաջարկեց սպասել 3-4 ժամ
- Արևիկ Պետրոսյանը ՍԴ նախագահի պաշտոնում չի առաջադրվի
- Ես չեմ ուզում հարցը դիտարկել անձնային հարթությունում. ՍԴ դատավոր
- Երվանդ Խունդկարյան. Խնդրում եմ հայտնեք՝ ես ո՞ր իշխանության մարդն եմ
- Վահե Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանություն տալուց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին