Երվանդ Խունդկարյանը դեռ որոշում չունի
ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը դեռևս որոշում չի կայացրել՝ արդյո՞ք ինքնառաջադրվելու է ՍԴ նախագահի պաշտոնի համար: Այս մասին նա ասաց լրագրողներին:
Երվանդ Խունդկարյանը նշեց, որ դեռևս որևէ առաջադրում կամ ինքնաառաջադրում չկա:
Հիշեցնենք, որ նա երեկ էլ ասել էր՝ այս պահի դրությամբ ոչ առաջադրման, ոչ չառաջադրման մասին դեռևս որոշում չունի։ Նա նաև որոշում չուներ այլ դատավորի թեկնածությունը ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրելու հարցում։
Երեկ Սահմանադրական դատարանում կայացել է աշխատակարգային նիստ, որի օրակարգում էր Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: Սակայն աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ նիստը չի ավարտվել: Այն կշարունակվի նաև այսօր:
ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող էր և ինքնառաջադրվել, և առաջադրել այլ թեկնածուի: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով:Քվեարկությունը փակ է։
Հարակից հրապարակումներ`
- «Հռոմի պապի ընտրությունների պես է երևի պետք անել». Հրայր Թովմասյան
- ՍԴ-ն այսօր նախագահ չընտրեց
- Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պարտականությունները բարձր մակարդակով է իրականացրել. ՍԴ դատավոր
- Հրայր Թովմասյանն առաջարկեց սպասել 3-4 ժամ
- Արևիկ Պետրոսյանը ՍԴ նախագահի պաշտոնում չի առաջադրվի
- Ես չեմ ուզում հարցը դիտարկել անձնային հարթությունում. ՍԴ դատավոր
- Երվանդ Խունդկարյան. Խնդրում եմ հայտնեք՝ ես ո՞ր իշխանության մարդն եմ
- Վահե Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանություն տալուց
- Չեմ ուզում այս պատասխանատու ամբիոնի մոտ կանգնած որևէ ավելորդ արտահայտություն անել. Էդգար Շաթիրյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին