Իսրայել-ԱՄԷ պատմական գործարքով ԱՄՆ-ն F-35 կվաճառի ԱՄԷ-ին՝ առանց ռադարներից խուսափելու հնարավորության
Ամերիկյան ռազմական հրատարակության համաձայն՝ Վաշինգտոնը վերացնում է ԱՄԷ-ին մատակարարվող կործանիչների՝ ռադարներից խուսափելու հնարավորությունը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Իսրայելի հետ համաձայնագրի ստորագրումից հետո, հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ գնելու ԱՄԷ-ի ցանկությանը զուգահեռ, տեղեկություններ են ստացվել, որ Վաշինգտոնը համաձայն է ԱՄԷ-ին կործանիչներ վաճառել: Նշվում է նաև, որ Էմիրաթներին վաճառված կործանիչները չեն ունենա ռադարից խուսափելու հնարավորություն:
ԱՄՆ-ի այս որոշման հնարավոր պատճառը կարող է լինել Իսրայելի ռազմական գերազանցության պահպանումը Պարսից ծոցի սահմանակից երկրների նկատմամբ, ինչը նշանակում է, որ իսրայելական ռադարները կարողանալու են հետևել ԱՄԷ-ի բանակի ամերիկյան կործանիչների տեղաշարժին:
Իսրայելի ռազմական նախարար Բեննի Գանցը մեկնել է Վաշինգտոն՝ ուսումնասիրելու ԱՄԷ-ին ամերիկյան առաջադեմ կործանիչների վաճառքի հետ կապված խնդիրները:
Հարակից հրապարակումներ`
- Զարիֆ. Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորողները դավաճանում են իրենց ժողովուրդներին
- Իսրայելի հետ հարաբերություններ հաստատելու արաբական երկրների շտապողականությունը պայմանավորված է ԱՄՆ ընտրություններով․ արաբագետ
- Թուրքիան դատապարտում է Բահրեյնի և Իսրայելի միջև հարաբերությունների բարելավումը
- Իրանի ԱԳՆ-ն ամոթալի քայլ է որակել Բահրեյնի ու Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը
- Իսրայելը և ԱՄԷ-ն հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պայմանագիրը կստորագրեն սեպտեմբերի 15-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու