Խաչատուրյան քույրերի գործը լուսաբանող լրագրողներին սպառնում են
Խաչատուրյան քույրերի դատավարությունը լուսաբանող լրագրողներին սպառնում են աղջիկների կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի հարազատները: daily.afisha.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է լրագրողների արհմիությունը:
Ըստ արհմիության, «Մարդու իրավունքների համար» հրատարակության թղթակից Ալեքսանդր Պլատիցինը խոսել է սպառնալիքների մասին: Լրագրողը պնդում է, որ Մարիա Խաչատուրյանի գործով սեպտեմբերի 15-ին Բուտիրսկի շրջանի դատարանում կայացած նիստից հետո մահացածի հարազատներից մեկը նրան հարցեր է տվել իր աշխատանքի վերաբերյալ և ակնարկել հնարավոր հաշվեհարդարի մասին:
«Հայտարարել է, որ իրենք իրենց մոտ «այդպիսի հարցերը այլ կերպ են լուծում», և որ իրենով «հետաքրքրվելու են»։ Իհարկե, ես դա համարում եմ սպառնալիք կյանքի և առողջության համար», - ասել է Պլատիցինը։
Լրագրողի՝ անձնական բլոգում սպառնալիքների մասին հրապարակումից հետո նրա հետ է կապնվել մեկ այլ լրագրող, որը նույնպես պատմել է Խաչատուրյան քույրերի գործի լուսաբանման հետ կապված սպառնալիքների մասին:
Բացի այդ, ավելի վաղ Միխայիլ Խաչատուրյանի եղբորորդին՝ Արսենը, արդեն սպառնացել էր «Մոսկովսկի կոմսոմոլեցի» և «Կոմսոմոլսկայա պրավդաի» լրագրողներին. 2019-ին աղջիկներն այս կապակցությամբ դիմել էին ոստիկանություն:
Ալեքսանդր Պլատիցինը հայտարարել է, որ կշարունակի աշխատել Խաչատուրյան քույրերի գործի վերաբերյալ նյութերի վրա:
«Համոզված եմ, որ մեղադրող կողմը կպարտվի։ Համոզված եմ նաև, որ պաշտպանության դիրքորոշումը հիմնավոր է և՛ իրավական, և՛ բարոյական առումով: Իմ անձնական դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Խաչատուրյան քույրերը պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- ասել է լրագրողը։
Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին՝ դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Ավելի ուշ քույրերն ազատվել էին նաև էլեկտրոնայիան շղթայից:
Հարակից հրապարակումներ`
- Մարիա Խաչատուրյանի տնային կալանքի պայմանները մեղմացվել են
- «Նա չարիք է գործում, նա հենց չարիք է». Խաչատուրյան քույրերը՝ հոր մասին
- Խաչատուրյան քույրերին արգելվել է շփվել իրար հետ
- Խաչատուրյան քույրերի քրեական գործերը Մոսկվայի դատարաններում են
- Փաստաբանը կարծում է՝ Խաչատուրյան քույրերի գործը կքննվի դռնփակ
- Խաչատուրյան քույրերի գործը լրացվել է ևս երեք հատորով
- Խաչատուրյան քույրերը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին խնդրել են՝ դիմել ՌԴ իշխանություններին