Հրայր Թովմասյան. Դարի հարց մի դարձրեք
«Երեկ որևէ մի դատավարի հետ որևէ թեկնածություն ընդհանրապես չեմ քննարկել: Կարող եմ ենթադարել, որ որոշակի անդամներ որոշակի քննարկումներ միմյանց հետ կատարում են, այդ ամբողջից տեղյակ չեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն ընտրում է նախագահի ու տեղակալի:
Հարցին՝ այսօր պարզ կլինի, թե ով կլինի ՍԴ նախագահ, նա նշեց, որ ՍԴ նոր դատավորներ կան, նրանց ճանաչելու, հարցեր տալու ժամանակ է պետք:
Հ. Թովմասյանը ենթադրում է, որ կլինեն նախագահի մի քանի թեկնածուներ: Ինչ վերաբերում է իր կողմից որևէ մեկի թեկնածությունն առաջադրելուն, նա նշեց, որ իր որոշումների մասին կբարձրաձայնի հենց նիստի ժամանակ:
«Բայց մի դիտարկում էլի՝ դարի հարց մի դարձրեք, անգամ օրվա հարց մի դարձրեք, որովհետև Սահմանադրական դատարանի նախագահն իր հիմնական ֆունկցիան իրականացնելիս ոչնչով չի տարբերվում ՍԴ մյուս դատավորներից: Ընդամենն ունի մեկ առաքելություն՝ ՍԴ բնականոն գործունեությունն ապահովելը, հարցադրումներն էլ, ընտրությունն էլ պետք է կատարվեն այդ ասպեկտով՝ ով ավելի լավ կկատարի: Սա քաղաքական ընտրություն չի, քաղաքական պայքար չէ, հայացքների պայքար չէ, անձերի պայքար չպետք է դիտարկել, ներքին փոքրիկ պրոցեդուրա է, որն անցնում է: Այն երկրներում, որտեղ ՍԴ նախագահի ընտրությունը վերապահված է հենց ՍԴ-ին, անցնում է աննկատ, դրա մասին չեն իմանում»,- ասաց նա:
Հ.Թովմասյանը նշեց, որ իր քվեարկությունը կատարելիս առաջնորդվելու է երեք գործոնով, որոնք իր համար էական նշանակություն ունեն. «Պրոֆեսիոնալ հատկանիշները՝ և ներսում, և դրսում մասնագիտական առումով հեղիակություն պետք է լինի, սա կարևոր է ՍԴ նախագահի համար: Երկրորդը մարդկային հատկանիշներըն են, թե որքանով է ունակ ՍԴ-ում իրականում ապահովել այնպիսի մթնոլորտ, որ հնարավորություն տա մարդկանց աշխատել: Երրորդը՝ վարչական, կազմակերպչական ունակություններն են»:
ՍԴ դատավոր Թովմասյանն ասաց, որ ունի տասնյակ հարցեր այն թեկնածուներին, որոնք կառաջադրվեն, կինքնաառաջադրվեն, և թե ինչպես են պատկերացում այդ բոլորը, կկիսվի իր փորձով նրանց հետ, եթե չգտնի այն թեկնածուին, որը կկարողանա դա անել, բոլորին դեմ կքվեարկի, տեսնելով, որ մեկը կկարողանա, կողմ կքվեարկի:
Հարցին՝ հաշվի առնելով բոլոր այն գործընթացները, որոնք եղան ՍԴ շուրջ, ձեզ համար հեշտ կլին՞ի մնալ այստեղ դատավորի կարգավիճակով, ինչպե՞ս եք շարունակելու այս միջավայրում աշխատել, նա ասաց. «Դրանք իրարից պետք է բաժանել:
Այս պահին չունեմ հստակ որոշում, մեկ սկզբունք, ընդհանրապես իմ մասնակցության, քվերակության ֆորմատը կախված է լինելու իրավիճակից, կոնկրետ գործից, կոնկրետ հանգամանքներից:
Դրանից դուրս, ինչ որ ասել եմ, այդ ամբողջի տերն եմ ես, այդ ամբողջը ցանկացած ֆորմատով երկրի ներսում, երկրի դրսում շարունակելու եմ անել, որտեղ էլ լինեմ»:
Հարցին՝ արդյո՞ք շարունակում է պնդել, որ ՍԴ-ում տեղի ունեցող ողջ գործընթացը հակաիրավական է, խնդիրներ կան. Հրայր Թովմասյանը նշեց. «Ես իհարկե ունեմ ասելիք ոչ միայն այս պրոցեսի, այլև շատ ու շատ այլ խորքային պրոցեսների վերաբերյալ, որոնք ենթադրում են այլ ֆորմատով այդ ամբողջն ասել: Ոտքի վրա մեկ նախադասությամբ ես կդժվարանամ այդ հարցերին պատասխանել, միտքը կիսատ կլինի»:
Երեկ Սահմանադրական դատարանում կայացել է աշխատակարգային նիստ, որի օրակարգում էր Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: Սակայն աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ նիստը չէր ավարտվել: Այն կշարունակվի նաև այսօր:
ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող էր և ինքնառաջադրվել, և առաջադրել այլ թեկնածուի: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով:Քվեարկությունը փակ է։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ դատավոր. Առայժմ գաղտնիք է
- ՍԴ նախագահի պաշտոնն ամենևին գրավիչ չէ. ՍԴ դատավոր Դիլանյան
- Երվանդ Խունդկարյանը դեռ որոշում չունի
- «Հռոմի պապի ընտրությունների պես է երևի պետք անել». Հրայր Թովմասյան
- ՍԴ-ն այսօր նախագահ չընտրեց
- Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պարտականությունները բարձր մակարդակով է իրականացրել. ՍԴ դատավոր
- Հրայր Թովմասյանն առաջարկեց սպասել 3-4 ժամ
- Արևիկ Պետրոսյանը ՍԴ նախագահի պաշտոնում չի առաջադրվի
- Ես չեմ ուզում հարցը դիտարկել անձնային հարթությունում. ՍԴ դատավոր
- Երվանդ Խունդկարյան. Խնդրում եմ հայտնեք՝ ես ո՞ր իշխանության մարդն եմ
- Վահե Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանություն տալուց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին