Ո՞վ է ՍԴ նախագահի միակ թեկնածուն
«Քվեարկություն տեղի չի ունեցել, ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու, դատավորներից մեկն էլ առաջադրել է թեկնածու, սակայն ինքնաբացարկ է ներկայացրել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը՝ հավելելով, որ անուններ չի ասի:
Այպիսով, այսօր ևս ՍԴ նախագահ և փոխնախագահ ՍԴ դատավորները չընտրեցին, առաջադրվել են թեկնածուները, նիստը ընդմիջվել է, կշարունակվի վաղը՝ 10:30-ին:
Այսօր մամուլում շրջանառվել էր տեղեկատվություն, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը առաջադրել է Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, վերջինս ինքնաբացարկ է ներկայացրել և ինքնառաջադրվել է Երվանդ Խունդկարյանը:
Երբ լրագրողները Խունդկարյանին հարցրին՝ արդյո՞ք դրանք են նրա չհնչեցրած անունները, նա դրական պատասխան տվեց։
Այսպիսով, ըստ ամենայնի, ՍԴ նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվել է Երվանդ Խունդկարյանը, նա միակ թեկնածուն է։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում երեկ կայացել էր աշխատակարգային նիստ, որի օրակարգում էր Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: Սակայն աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ նիստը չէր ավարտվել: Այն շարունակվում էր այսօր:
Հարակից հրապարակումներ`
- Վահե Գրիգորյանի կողմից կրկին հարցը բարձրացվել է և իր իսկ կողմից հետ վերցվել. ՍԴ դատավոր
- ՍԴ մեկ դատավոր ինքնառաջադրվել է, մեկն առաջադրվել ՍԴ նախագահի պաշտոնի համար
- Մինչև հիմա ՍԴ-ում նախագահի թեկնածու չի առաջադրվել
- ՍԴ դատավոր. Առայժմ գաղտնիք է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան