«Մեր պատվի» պատգամավորները հերթական ճոխ պարգևավճարներն են ստացել
Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորները հերթական ճոխ պարգևատրումներն են ստացել։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրության համաձայն, այս ամիս ԱԺ-ում բոլորն իրենց աշխատավարձի 75%-ի չափով լրացուցիչ գումար են ստացել:
«Ազգային ժողովի պատգամավորներին, աշխատակազմում պետական ծառայողներին եւ աշխատակազմի աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 75%-ի չափով՝ համաձայն հավելվածի»,- նշված է Միրզոյանի կարգադրության մեջ:
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 190 520 դրամ, ուստիև Միրզոյանի պարգևավճարը կկազմի 892, 890 դրամ։ Աժ նախագահի տեղակալների դեպքում պարգևավճարը կլինի 694, 470. նրանց աշխատավարձը 925, 960 դրամ։
Իսկ ահա շարքային պատգամավորները, որոնք ստանում են 661, 400 դրամ աշխատավարձ, 496, 050 դրամ պարգևավճար կստանան։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Ձեր չխմած մի շիշ արաղը դառնալու է նիկոլոկան տզրուկների փորը լցվող հերթական պարգևավճարը
- Տնտեսական ճգնաժամն ու քաղաքապետարանի «կարիքավորների» օգոստոսյան պարգևավճարները