Եթե վարկերի համաներման մասին օրենք ընդունվի, ապա երկրի տնտեսությունը կհայտնվի փլուզման եզրին. Ենգիբարյան
«Վարկային կազմակերպությունները բարձր տոկոսադրույքներ են առաջարկում, բայց վարկ վերցնելը կամ չվերցնելը յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունն է»,- խորհրդարանում «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։
Նրա խոսքով, պետք է հստակ հասկանալ, որ փողը ապրանք է, իսկ բանկերը պետք է դիտարկել որպես խանութներ, որոնցից կարելի է գումար գնել. «Եթե ձեզ համար ձեռնտու չէ ձեռք բերել այս ապրանքը նշված գնով, ապա գնացեք մեկ այլ խանութ։ Ես ինքս էլ վարկեր ունեմ, բայց հստակ իմացել եմ՝ ինչու եմ վերցնում»:
Իմքայլական պատգամավորը նշեց, որ եթե վաղը վարկերի համաներման մասին օրենք ընդունվի, ապա երկրի տնտեսությունը կհայտնվի փլուզման եզրին:
«Այդ դեպքում ձեր տանը կարող է 5 միլիոն դրամ հայտնվել, բայց այդ փողով դուք չեք կարող նույնիսկ հաց գնել: Այ թե ինչի կարող է հանգեցնել «դրամի հետ խաղալը»»,- շեշտեց Վիկտոր Ենգիբարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թույլ մի՛ տվեք, որ գաղթենք, թույլ մի՛ տվեք, որ վերադառնանք օտար ափեր. հայրենադարձ
- Ունենք մոտ 6.5 տրիլիոն դրամ ՀՆԱ-ի ակնկալիք և մոտ 4 տրիլիոնի մոտ վարկեր. Մելքումյան
- «ԲՀԿ»-ն առաջարկում է վարկային համաներման համակարգ ներդնել. Աբովյան
- Կապիտալ ծախսերը թերակատարվել են ավելի քան 60 տոկոսով. Արկադի Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին