Ո՞ր տրանսպորտային ընկերությունները կարող են դառնալ հակաճգնաժամային 25-րդ ծրագրի շահառու
Հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուներն այն տրանսպորտային ընկերություններն են, որոնք 2019-ին մատուցված ծառայությունների դիմաց առավելապես եկամուտներ են ստացել այն կազմակերպություններից, որոնք գործում են տուրիզմի ոլորտում։ Կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ մանրամսնելով գործադիրի կողմից իրականացվող ծրագրի մասին։
«Այսինքն, եթե անցած տարի տրանսպորտային ընկերության ծառայություններն առավելապես ուղղված են եղել տուրստական օպերատորներին, պատվերներ են կատարել հյուրանոցների, կամ վճարումները կատարվել են օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների կողմից, ինչը նշանակում է, որ դրանք կապ են ունեցել Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիների հետ, այդ կազմակերպությունները լինելու են միջոցառման շահառուների ցանկում»,-ասաց նախարարը՝ մանրամսնելով, առավելապես նշանակում է, որ եկամուտների առնվազն 50 տոկոսը պետք է ստացած լինեն երեք տիպի պատվիրատուներից։
Խաչատրյանը ներկայացրեց նաև պայմանները, ըստ որոնց, նման կազմակերպությունները պետք է ստեղծված լինեն մինչև 2019 թ. հունվարի 1-ը, տրամդրվող աջակցությունն էլ պետք է ծառայի միայն այն վարկային միջոցների տոկոսների վճարման համար, որոնք ստացված են եղել տրանսպորտային միջոցներ գնելու համար։
«Այսինքն, եթե այդ ընկերույունները մինչև 2019թ. մարտի 31-ը նեառյալ ձեռք են բերել վարկ բանկերից լկամ լիզինգային ծառայություններից, ապա այդ մասով հաշվարկված տոկոսներն են, որ կարող են մասամբ վճարել կառավարության կողմից։ Հաջորդ պայմանն այն է, որ կառավարությունը պետք է օգնի վճարել այդ վճարների մինչև 75 տոկոսը, և առևտրային բանկը վարկառուի հետ պետք է գան համաձայնության, որ վարկի մայր գումարը մարումը մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ պետք է հետաձգվի։ Մենք այդ ժամանակ սպասում ենք, որ բնականոն տուրսիտական ներքին կյանքի ու շրջանառության»,-ասաց նախարար Խաչատրյանը։
Ծրագրի շահառու դառնալու համար ընկերությունները պետք է ունենան բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՌԱ տեղեկատվության՝ 2019 թվականի ընթացքում չեն ունեցել 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ։
Կառավարությունը հաստատեց միջոցառումը։ Միջոցառման պայմանների մասին առավել մանրամասն՝ նախարարության կայքում։
Գործադիրի անդամը տեղեկացրեց՝ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական էջում արդեն հասանելի է դիմումը։