Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական քարոզչությունը ֆորսաժային ակտիվության փուլում է
ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ադրբեջանական հակահայ քարոզչության շրջանակում տարծվող կեղծ փաստաթղթի լուսանկարն ու գրել.
«Հարգելիներս զգույշ եղեք, վերջին օրերին ադրբեջանական քարոզչությունը ֆորսաժային ակտիվության փուլում է։ Նման կեղծ փաստաթղթերով, կեղծ լուրերով ողողել են դաշտը։
Զգոն եղեք և մի տարածեք նման բաները։ Ինձ և վստահ եմ շատերիդ վերջին օրերին ընկերության հայտ են տվել հազարավոր ֆեյքեր, կեղծ նամակներ են ուղարկում, անդադար փորձում են էջս կոտրել և այլն։
Զգույշ եղեք»։
Տեղեկատավական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանն էլ օգտատերերին հորդորում է հրապարակային չգրել կեղծ փաստաթղթում տեղ գտած սխալների մասին։ Դա թշնամուն հետագայում կատարելագործվելու հնարավորություն է տալիս։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան