Հոկտեմբերի 8-ի հանրահավաքից շատերի շաքարը բարձրացել է մինչև երկինք. Գևորգ Պետրոսյան
«Ինձ որևէ գործողություն հայտնի չէ, որևէ քայլ իմ հանդեպ դեռ չի արվել, բայց ոչինչ չի բացառվում, այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրի դիմաց լրագրողներին ասաց Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ձեր դեմ քրեական գործ հարուցվի:
Հիշեցնենք, որ դատարանում ընթանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
Նա նշեց, որ եթե այսօր կալանավորեն Գագիկ Ծառուկյանին, քաղաքական հետապնդում է:
«Ոչ թե որ Ծառուկյանն իմ ղեկավարն է, ավագ ընկերը, այլ որպես իրավաբան եմ ասում՝ իրեն մեղասագրվող արարքը հասարակական մեծ վտանգավորություն չներկայացնող արարք է, որի համար օրենսդիրը սահմանել է նաև տուգանք որպես սանկցիա:
Այստեղ բացահայտ քաղաքական հետապնդում է գնում անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով, որովհետև Փաշինյանի քիմքին հաճելի չեղավ, որ Ծառուկյանն ասաց՝ այս կառավարությունն ապիկար է, պետք է հրաժարական տա»,- ասաց Գ.Պետրոսյանը:
Հարցին, թե ինչո՞ւ չեք գնում խորհրդարան, նա պատասխանեց, որ առողջական խնդիր ունի, նաև խորհրդարանում աշխատանքային մթնոլորոտ չկա, ընդդիմության ցակացած նախաձեռնություն տապալվում է հենց միայն նրա համար, որ ընդդիմությունն է ներկայացնում:
«Ինձ համար այնտեղ աշխատանքային մթնոլորտ չկա: Եթե իմ քաղաքական ղեկավարի նկատմամբ հարգանք չլիներ, հավանաբար իմ նախաձեռնությամբ մանդատը վայր դրած կլինի»,- ասաց պատգամավորը:
Գ.Պետրոսյանն ասաց, որ իշխանությունը ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի» հոկտեմբերի 8-ի համապետական հանրահավաքից է ցայտնոտի մեջ ընկել, շատերի շաքարը բարձրացել է մինչև երկինք:
Նշենք, որ ոստիկանությունը արձանագրություն կազմեց Գևորգ Պետրոսյանի նկատմամբ դիմակ չկրելու հիմքով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան