Ափսոս էր հեղափոխությունը. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշումը կայացրած դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
«2010 թվականի հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:
Դատավճիռը կայացրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Դատական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը հերթական անգամ ապացուցում է իմ դեմ հարուցված քրեական հետապնդման քաղաքական բնույթը։ Խամաճիկային դատարանը, հանցագործ դատախազությունը, ապօրինի իշխանությունները, ի սկզբանե որոշելով ինձ բանտում պահելու մասին, չեն կարողացել համաձայնության գալ դա իրականացնելու մեթոդաբանության հարցում։ Կոչ եմ անում հետևողականորեն շարունակել պայքարը` Հայաստանի Հանրապետությունը բռնազավթած ապօրինի քրեաօլիգարխիկ իշխանությունների հեռացման և Հայաստանում օրինական իշխանության հաստատման համար»։
10 տարի անց, սեպտեմբերի 25-ին, նույն այդ Մնացական Մարտիրոսյանը բավարարեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը։
10 տարի անց, բոլոր իշխանությունների քաղաքական պատվերը կատարող Մնացական Մարտիրոսյանն այս անգամ էլ կատարեց գործող իշխանության քաղաքական պատվերը։
Մնացական Մարտիրոսյանը հատուկ էր ընտրված։
Նրան ստիպեցին հիմա էլ կատարել այն մարդու քաղաքական պատվերը, ում ինքը ժամանակին դատապարտեց 7 տարվա ազատազրկման։
Սա Մացոն էր, ով «Պապլավոկում», Պողոս Պողոսյանին բռունցքի մի քանի հարվածով սպանած Աղամալ Հարությունյանին, նույն ինքը՝ Կուկուին, դատապարտեց ընդամենը 2 տարի պայմանական ազատազրկման:
Հիշեցնեմ, որ սա նույն Մացոն է, ով Սասուն Միքայելյանին դատապարտեց 8 տարվա ազատազրկման։
Սա նույն Մացոն է, ով Շանթ Հարությունյանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման։
Սա նույն Մացոն է, ով Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեց 1.5 տարվա ազատազրկման։
և ուրեմն՝ կեցցե՛ Մացոն,
Կեցցե՛ այն դատական համակարգը, որտեղ ոչինչ չի փոխվում և որտեղ փոխվում են միայն պատվիրատուներն ու քաղաքական պատվեր իջեցնողները։
Ափսոս էր հեղափոխությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Գ․ Ծառուկյանի կալանավորումը՝ Արցախի հարցում վարվող քաղաքականությունից ուշադրությունը շեղելու փորձ․ Ա․ Աշոտյան
- Առավել քան վստահ էինք, որ դատարանը կատարելու է իրեն տրված քաղաքական հանձնարարությունը. Տոնոյան
- Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
- Այսօր 23։00-ին... Իմ տրամադրությունը շատ բարձր է. Ծառուկյանը որոշման հրապարակման ժամը հայտարարեց
- «Ծառուկյանից պետք է չվախենալ». Գագիկ Ծառուկյան
- Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ դատարանը դեռևս որոշում չի կայացրել
- Ծառուկյանը դուրս եկավ դատարանից
- Իվետա Տոնոյան. Մարդկանց կալանավորելով երկրի առջև ծառացած խնդիրները չեն լուծվելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին