Առավել քան վստահ էինք, որ դատարանը կատարելու է իրեն տրված քաղաքական հանձնարարությունը. Տոնոյան
Ազգային անվտանգության շենքի դիմաց հավաքված են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կուսակցիներն ու աջակիցները։ Նրանք Գագիկ Ծառուկյանին ճանապարհեցին «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ «Ծառուկյան», «Նիկոլ հեռացիր» վանկարկումներով և ծափահարություններով։
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Նալբանդյան փողոցում։
Հիշեցնենք, որ րոպեներ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց ԲՀԿ առանորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Ծառուկյանը չէր ներկայացել դատարան, այլ ԱԱԾ մոտ սպասում էր դատարանի որոշմանը։
«Պարոն Ծառուկյանն ասաց, որ սա միանշանակ քաղաքական հետապնդում է։ Այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը հարկ չէր համարել այցելել առաջին ատյանի դատարան, հենց վկայում է այն մասին, որ առավել քան վստահ էինք, որ դատարանը կատարելու է իրեն տրված քաղաքական հանձնարարությունը և Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը բավարարելու է։
Պարոն Ծառուկյանն իր թիմակիցներին ևս մեկ անգամ հորդորց չընկճվել, պայքարն ավարտին հասցնել, ևս մեկ անգամ նշեց այն խնդիրները, որոնք բարձրաձայնել է, նշեց, որ քաղաքական պատվերի հեղինակները պատասխանատվություն են տալու ժողովրդի, Աստծո առաջ»,- լրագրողներին ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանը բացարձակապես ընկճված չէր, քանի որ իրենց համար առավել քան հստակ է, որ քաղաքական հաշվեհարդար է, պատվեր է։
«Դատարանի որոշմամբ մեր պնդումները վերահաստատվեցին, որ սա ընդամենը քաղաքական պատվեր է, պարզապես իշխանությունները ևս մեկ անգամ իրենց ոտքերը սրբեցին արդարադատության վրա, այս գործընթացում իրենք իրենց առաքելությունը փայլուն իրականացրեցին, բայց վստահաբար իրենք դրա պտուղները չեն մարսելու»,- ասաց Ի.Տոնոյանը։
Նա նշեց, որ հիմա իրենց թիմակիցները, աջակիցները կգնան տուն, հետագա անելիքների մասին կհայտնեն վաղը։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
- Այսօր 23։00-ին... Իմ տրամադրությունը շատ բարձր է. Ծառուկյանը որոշման հրապարակման ժամը հայտարարեց
- «Ծառուկյանից պետք է չվախենալ». Գագիկ Ծառուկյան
- Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ դատարանը դեռևս որոշում չի կայացրել
- Ծառուկյանը դուրս եկավ դատարանից
- Ինչ ասել եմ, իմ ասածի տերն եմ, դեռ քիչ եմ ասել. Ծառուկյան
- Պաշտպան. Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
- Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմ. Ներկայանալու ենք դատարան
- Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով հաջորդ դատական նիստը՝ սեպտեմբերի 25-ին
- Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով նիստը չկայացավ
- Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը՝ այսօր
- Դատախազի խորհրդականն անընդունելի է համարում Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ հրապարակումները
- Գագիկ Ծառուկյան.Երկիրը շենացնելու գործում չկան սևեր ու սպիտակներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին