
«Իրատես». Մեծացել է ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից
«Իրատես» թերթը գրում է. «ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից շատ է մեծացել և մասնավորապես այն մարդկանց, որոնք այս իշխանության մեջ են սողոսկել, բայց պորտալարով ընդմիշտ Տեր-Պետրոսյանի հետ են։
Նրանք դժգոհ են ոչ միայն տարբեր ոլորտների վերաբերյալ որոշումներից, քայլերից, այլև իրենց հանդեպ Փաշինյանի վերաբերմունքից։ Ասում են՝ վերջին շրջանում կոնգրեսի երբեմնի քարոզիչ, Տեր-Պետրոսյանի հոգեզավակի տիտղոս վաստակած Փաշինյանն ընդգծված իր բացասական վերաբերմունքն է հայտնում ՀԱԿ-ականների ու նրանց մերձ շրջանակների վերաբերյալ, ինչը բնականաբար անարձագանք չի մնում այդ կուսակցությունում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում