Թեպետ համավարակի թվերը սկսել են աճել, մենք կկարողանանք զերծ մնալ դպրոցները փակելուց. նախարար
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում:
«Համավարակային կանոնները պահելու առումով արձանագրեցի բավականին լավ պատկեր, ինչը թույլ է տալիս մեզ հույս հայտնել, որ թեպետ համավարակի թվերը սկսել են աճել, մենք կկարողանանք համակարգը պահել վերահսկելի վիճակում ու զերծ մնալ դպրոցները փակելուց:
Դրա համար առավել քան երբևէ անհրաժեշտ է խստագույնս պահել կանոնները՝ դիմակ, սոցիալական հեռավորություն և ախտահանում: Դպրոցների ղեկավարությանը և ուսուցիչներին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, կազմակերպումը շատ տեղերում գտնվում է բարձր մակարդակի վրա: Ապրեք»,- ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Ուսուցիչների մոտ հայտնաբերված կորոնավիրուսի դրական դեպքերը մոտավորապես 1.5 տոկոս են. Լուսինե Պարոնյան
- ԱՆ-ի պատասխանից հետո էլի՝ «գիտելիքի օր՝ չիմացությամբ»
- Արսեն Թորոսյան. Վարակակիրների կտրուկ աճը դեռևս չենք պայմանավորում դպրոցները բացելով
- Ուղեցույցով նախապես սահմանված որոշ կանոններ լրամշակվել են
- Գլխացավ, մաշկային խնդիրներ, կրկնավարակում... խնդիրներ, որ կարող են առաջանալ դիմակի կրման հետևանքով
- Դպրոցներում դիմակ կրելու որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով ԱՀԿ առաջարկությունները. ԱՆ
- Դպրոցում մոտ մեկ ժամ դիմակ դնելուց հետո երեխան թքահոսություն ունի, դիմակը վնասել է դեմքը
- Ի՞նչ պարտականություններ են ստանձնելու ուսուցիչներն ու ծնողները նոր ուստարվա մեկնարկին. ուղեցույց