Հույն քաղաքական գործիչ. Պիտի ոչնչացնեինք թուրքերի նավատորմը
Թուրք-հունական հարաբերությունների ճգնաժամը չի անցնում։ Հունաստանի մի շարք քաղաքական գործիչներ շարունակում են կոշտ հայտարարություններ անել՝ ի պատասխան Միջերկրական ծովում Թուրքիայի սադրանքներին։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Վերջին ամիսներին հույն-թուրքական հարաբերություններն առավել լարվել են Հունաստանի տարածքային ջրերում թուրքական «Օրուչ Ռեիս» նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։
Հունաստանի աջակողմյան ազգայնական «Հունական որոշում» կուսակցության նախագահ Կիրիակոս Վելոպուլոսը, ըստ թուրքական լրատվամիջոցների, հեռուստատեսությամբ սկանդալային հայտարարություն է արել։
Խոսելով թուրք-հունական հարաբերությունների վերջին զարգացումներից՝ նա նշել է, որ անիմաստ է ակնկալել, թե Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ։
Լրագրողի այն հարցին, թե ինչ կլինի, եթե Հունաստանը խորտակի հունական ջրեր ներխուժած թուրքական նավը, կուսակցության նախագահն ասել է, որ հունական նավատորմը բավականաչափ ներուժ ուներ դա անելու համար։
«Պիտի ոչնչացնեինք թուրքերի նավատորմը։ Եթե մենք առաջինը հարվածեինք, նրանք այլևս չէին կարողանա դուրս գալ Դարդանելից։ Գողերը մեր տուն են ներխուժել, իսկ մենք պատասխան չենք տալիս։ Կարող էինք 5-6 թուրքական նավ ոչնչացնել, և թուրքերը այլևս Էգեյան ծովում չէին հայտնվի»,-ասել է Վելոպուլոսը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան