«Հրապարակ». Հայկ Մարությանը հասկացե՞լ է, որ բուլդոզերով շենք-շինություններ քանդելը բարբարոսություն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու տարի պահանջվեց, որպեսզի Հայկ Մարությանը հասկանա, որ բուլդոզերով շենք-շինություններ քանդելը բարբարոսություն է, և դրանց տերերն էլ կարողանում են դատական կարգով պաշտպանել իրենց իրավունքները, ուստի եթե ուզում ես քաղաքի տեսքը փչացնող շինություններն ապամոնտաժել, պետք է համագործակցես նրանց հետ։
Երբեմն փոխհատուցես նրանց վնասները, երբեմն՝ համոզես, որ քաղաքի շահերից ելնելով՝ ընդառաջեն, այնպես, ինչպես արվել է Նոր Նորքի Բակունցի 12 հասցեի 12 ավտոտնակների դեպքում, որոնց տերերը «վարչական շրջանի հետ բանակցություններից հետո որոշել են իրենց ձեռքով քանդել դրանք ու բակը վերադարձնել բնակիչներին», որը բարեկարգվել և կանաչապատվել է՝ 3 հազար քմ-անոց այգի դառնալով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում