Շնորհակալագրեր՝ բուժաշխատողներին ու պետական կառավարման համակարգի աշխատակիցներին
Հայաստանում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են պարգևատրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և այլ բժշկական հաստատությունների ավելի քան 100 բուժաշխատողներ:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ ՀՀ անկախության 29-ամյակի առթիվ՝ աշխատանքային գործունեության ընթացքում ներդրած ավանդի, կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի դեմ պայքարի գործում ցուցաբերած բարձր պատասխանատվության և նվիրումի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են խրախուսել նաև պետական կառավարման համակարգի մի շարք աշխատակիցներ:
Շնորհակալագրերը հանձնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Պետք արձանագրենք՝ չնայած կորոնավիրուսի համավարակն ավարտված չէ, այնուամենայնիվ, մեր կառավարությունը՝ ձեր անմիջական մասնակցությամբ և շնորհիվ կարողացել է և կարողանում է համաչափ միջոցներ ձեռնարկել և դիմակայել այս ճգնաժամին»,-ասել է Էդուարդ Աղաջանյանը՝ նրանց մաղթելով անսպառ ուժ ու եռանդ հետագա աշխատանքների իրականացման ճանապարհին։
Հարակից հրապարակումներ`
- «Նորք» ԻԿՀ աշխատակազմի նամակը՝ նախագահին ու վարչապետին. Բայց և արդարությունն էլ ենթադրում է, որ...
- Արման Բաբլոյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան