ՍԴ նախագահի ընտրության փորձի երրորդ օրն է
Երրորդ օրը շարունակ ՍԴ-ն փորձում է նախագահ ընտրել։ Հիշեցնենք, որ երեկ այդպես էլ չհաջողվեց ընտրել ՍԴ նախագահ, թեև առաջադրված էր մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանը։ Նրան անհրաժեշտ էր ընդամենը հինգ ձայն՝ ՍԴ նախագահ դառնալու համար։
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքով, եթե առաջադրվում է ՍԴ նախագահի մեկ թեկնածու, ապա նրան անհրաժեշտ է ստանալ ՍԴ դատավորների ընդհանուր ձայների մեծամասնությունը, տվյալ դեպքում՝ 5 ձայն։ Իսկ երկու և ավելի դատավորների առաջադրման դեպքում հաղթում է նա, ով ստանում է ձայների առնվազն երկու երրորդը, այսինքն՝ 6 ձայն։ ՍԴ նախագահն ընտրվում է ՍԴ ամբողջական կազմի ձևավորումից հետո տասնօրյա ժամկետում։
Հիշեցնենք, որ ՍԴ ամբողջական կազմը հաստատվեց սեպտեմբերի 18-ին, երբ նորընտիր անդամ Երվանդ Խունդկարյանը ԱԺ-ում երդվեց և ստանձնեց ՍԴ անդամի պաշտոնը։ Հենց այդ օրվա ընթացքում նա վայր էր դրել Վճռաբեկ դատարանի նախագահի և Քաղաքացիական ու վարչական պալատի դատավորի լիազորությունները։ Իսկ մյուս երկու նորընտիր անդամները՝ Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանը մեկ օր ավելի շուտ՝ սեպտեմբերի 17-ին էին ԱԺ-ում երդվել և ստանձնել ՍԴ անդամի պաշտոնները։
Եթե առաջադրված թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքում բավարար ձայներ չի ստանում, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած թեկնածուները։
Նշենք նաև, որ ՍԴ նախագահն ու փոխնախագահը ընտրվում են վեց տարի ժամկետով և չունեն վերընտրվելու իրավունք։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՍԴ նախագահի ընտրության ելքը կանխորոշվելու է երկրորդ փուլով
- Ո՞վ է ՍԴ նախագահի միակ թեկնածուն
- Վահե Գրիգորյանի կողմից կրկին հարցը բարձրացվել է և իր իսկ կողմից հետ վերցվել. ՍԴ դատավոր
- ՍԴ մեկ դատավոր ինքնառաջադրվել է, մեկն առաջադրվել ՍԴ նախագահի պաշտոնի համար
- Մինչև հիմա ՍԴ-ում նախագահի թեկնածու չի առաջադրվել
- Արթուր Վաղարշյանին ընտրեցինք, քանի որ այս անգամ անկեղծ և անմիջական էր. Սիմոնյան
- Չեմ ուզում այս պատասխանատու ամբիոնի մոտ կանգնած որևէ ավելորդ արտահայտություն անել. Էդգար Շաթիրյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին