Այն պնդումը, թե ծերության ժամանակ սեքս չկա, միայն կարծրատիպ է. Դեվիդ Լի
70 տարեկանից բարձր տարիքի մարդկանց մեկ երրորդը վարում է ակտիվ սեռական կյանք: Սա ցույց են տվել 7000 մարդու շրջանում արված հետազոտության արդյունքները: Պարզվել է, որ այդ տարիքի տղամարդկանց 54%-ը, իսկ կանանց՝ 31%-ը զբաղվում են սեքսով: Հարցվածների մեկ երրորդն ասել է, որ սեռական հարաբերություն է ունենում ամիսը երկու անգամ: Փոխանցում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Հասարակական գիտությունների դոկտոր Դեվիդ Լին, ով ղեկավարել է հետազոտությունը, նշել է, որ ուսումնասիրությունը վերաբերում է 70 տարեկանից բարձր տարիքի մարդկանց: Պարզվել է, որ այն պնդումը, թե ծերության ժամանակ սեքս չկա, միայն կարծրատիպ է:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ տղամարդկանց իրենց սեռական կյանքն ավելի շատ է մտահոգում, քան կանանց: Եվ որքան ծեր է տղամարդը, այնքան մեծ է անհանգստությունը:
Հետազոտողներին զարմացրել է, որ ծերության ժամանակ էլ զուգընկերների մոտ զգացմունքները պահպանվում են: Տղամարդկանց 31%-ը, իսկ կանանց 20%-ն ասել են, որ հաճախ են համբուրվում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին