2004 թ-ից կույրերի ֆուտբոլը համարվում է պարալիմպիկ մարզաձև
Ֆուտբոլը բոլորի համար է: Սեպտեմբերի 23-ից 30-ը ՈՒԵՖԱ-ն սահմանել է մասսայական ֆուտբոլի շաբաթ, որի ընթացքում ամբողջ Եվրոպայում և Հայաստանում անցկացվում են ֆուտբոլային միջոցառումներ: Նպատակը մեկն է. Ֆուտբոլը դարձնել մասսայական, հնարավորինս լայն շրջանակների ներգրավել ֆուտբոլում և ապացուցել, որ սոցիալական տարբեր խմբերի մարդիկ կարող են զբաղվել ֆուտբոլով:
Սեպտեմբերի 23-ը նվիրված էր կույրերի ֆուտբոլին: 2019 թ-ի գարնանից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ ու օժանդակությամբ Հայաստանում անցկացվում են կույրերի ֆուտբոլի մարզումներ՝ հատուկ վերապետրաստված մասսայական ֆուտբոլի հրահանգիչ Արփինե Արզումանյանի օգնությամբ:
2004 թ-ից կույրերի ֆուտբոլը համարվում է պարալիմպիկ մարզաձև. Այն կա նաև պարալիմիկ Օիմպիական խաղերի ծրագրերում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները