
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 265 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 265 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում, գրում է վրացական Առաջին ալիքը։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 4664 դեպք:
Ապաքինվել է ևս 54 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1759:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5584 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը: