Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Մոսկվայի կինոփառատոնում
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Մոսկվայի միջազգային կինոփառատոնի շրջանակում (հոկտեմբեր 1-8), որտեղ ֆիլմը կցուցադրվի պաշտոնական, ոչ մրցութային ծրագրում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որի կողմից ֆիլմը ստացել է ֆինանսական աջակցություն։
Ջիվան Ավետիսյանն ասում է, որ ֆիլմը 2020 թվականի մարտին նախատեսված համաշխարհային պրեմիերան չի ունեցել Լոս Անջելեսում, Կանդայում, կարողացել են միայն հայաստանյան պրեմիերան իրականացնել։
Ֆիլմի մասին. Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները...
Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:
«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան և արցախյան պրեմիերան կայացել է 2019 թվականին։
Հարակից հրապարակումներ`
- «Դրախտի դարպասը» ֆիլմի թիմը Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում է
- «Դրախտի դարպասը» կցուցադրվի նաև Կանադայում
- «Դրախտի դարպասը» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ում
- «Դրախտի դարպասը» ֆիլմի՝ ամբողջ աշխարհում տարածման համար քայլեր են արվում
- «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան՝ հոկտեմբերին
- Ադրբեջանական համայնքը փորձում է խափանել «Դրախտի դարպասը» ֆիլմի արտադրությունը