Դատարանի բակից քաղաքացիներ են ձերբակալվել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրի դիմացից երկու անձ ձերբակալվել է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար՝ չեն կրել դիմակ, հորդորից հետո էլ չեն կրել, սկսել են վիճաբանել ոստիկանների հետ: Լրագրողներին ասաց ոստիկանության Երևան քաղաքի հասարակական կարգի ապահովման տեսուչ Լևոն Ղազարյանը:
Նշենք, որ դատարանում ընթանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, իսկ բակում հավաքված են քաղաքական գործչի աջակիցները:
Լևոն Ղազարյանն ասաց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրի դիմաց առավոտից իրակացավում է հանրային հավաք, մասնակիցների շրջանում ներկա են եղել անձիք, ովքեր դիմակ չեն կրել, իսկ կարանտինի պայմաններում այն անհրաժեշտ է:
«Ոստիկանությունը համապատասխան հարկադրանի միջոցներ ձեռնարկելու նպատակով մոտեցել է քաղաքացիներին, որոնք չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, այդ իսկ պատճառով լրացուցիչ հարկադրանքի միոջոցներ են ձեռնարկվել»,- նշեց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե քաղաքացուն ձերբակալելիս ուժ գործադրվեց, Լ.Ղազարյանն ասաց. «Ոստիկանությունն իր օրինական գործողությունը իրականացնելիս օրենքով նախատեսված դեպքերով և կարգով կարող է կիրառել ֆիզիկական ուժ»:
Նրա խոսքով, այս պահին չեն կարող ասել՝ հավաքի մասնակից է եղել, թե ոչ:
«Հավաքի փաստացի կազմակերպումը և ղեկավարումն իրականացնողները, մասնավորապես ԱԺ պատգամավորները, տարբերակ հնչեցրեցին, որ նույնիսկ հավաքի մասնակից էլ չէր, այսինքն սովորական քաղաքացի էր, որտեղ այդ ժամանակ գտնվում էր: Այսինքն՝ որևէ ձևով ասոցացնել, որ կապ ուներ հավաքի հետ, ներկա պահին գնահատականներ չենք տա»,- ասաց ոստիկանության Երևան քաղաքի հասարակական կարգի ապահովման տեսուչը:
Հարակից հրապարակումներ`
- Միջադեպ՝ դատարանի բակում
- «Ծառուկյանից պետք է չվախենալ». Գագիկ Ծառուկյան
- Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ դատարանը դեռևս որոշում չի կայացրել
- Ծառուկյանը դուրս եկավ դատարանից
- Ինչ ասել եմ, իմ ասածի տերն եմ, դեռ քիչ եմ ասել. Ծառուկյան
- Պաշտպան. Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին