Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ԱԻ փոխնախարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմեն Փամբուխչյանին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ
իրավիճակների նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:
Նշենք, որ նա օրեր ռաջ վայր էր դրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորական մանդատը:
Անդրադառնալով վարչապետի որոշմանն ու իր նշանակմանը՝ ԱԻ նորանշանակ փոխնախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ ԱԻՆ նախարարի տեղակալ: Այսօր նախարար Ֆելիքս Ցոլակյանն ինձ ներկայացրեց ԱԻՆ աշխատակազմին և ենթակա կառույցներին: Ստանձնելով ԱԻՆ նախարարի տեղակալի պաշտոնը վստահ եմ, որ գործընկերային և առողջ մթնոլորտում կլուծենք այս կարևոր գերատեսչության առջև ծառացած բոլոր խնդիրները: Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը...»։