Տիգրան Աբրահամյան. Անվտանգային սպառնալիքների կտրուկ աճ կա
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ, տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, Թուրքիայից և Ադրբեջանից եկող ազդակները, հնչող հայտարարություններն ու իրականացվող քայլերը երկու հիմնական պատճառ կարող են ունենալ։
Անվտանգության հարցերով փորձագետն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է հնարավոր պատճառները.
«Առաջին, Թուրքիան ու Ադրբեջանը որոշել են, որ Արցախի հարցի կարգավորման միակ ճանապարհը ռազմականն է և նրանց նախապատրաստությունն ու հայտարարությունները հենց այս տրամաբանության մեջ են։
Երկրորդ, Տավուշում տեղի ունեցած զարգացումները, որոնք մի կողմից ամրագրեցին բանակցությունների փակուղային վիճակը, մյուս կողմից՝ դրանց հանգուցալուծման բացակայությունը երկու ելք է ենթադրում։
Վերադարձ բանակցությունների օրակարգ կամ անորոշ սահմանային սադրանքների կամ ռազմական գործողությունների ծավալում։
Եթե դիտարկենք բանակցությունների վերսկսման հանգամանքը, ապա այս տրաբանության ներքո, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են մեծացնել ճնշումը, այդ թվում՝ պատերազմի շանտաժով, որպեսզի հասնեն իրենց համար ցանկալի զիջումների։
Կարճ ասած, այն ինչ տեղի է ունենում մեր շուրջ՝ Ադրբեջանում և Թուրքիայում ենթադրում է, որ կամ ռազմական գործողությունները կվերսկսվեն կամ այս ամենն արվում է Հայաստանի վրա տոտալ ճնշումներ գործադրելու և բանակցությունների վերսկսման պարագայում զիջումներ կորզելու համար։
Նույնիսկ այն պարագայում, եթե ենթադրենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան բլեֆի են գնում՝ փորձելով Հայաստանից զիջումներ կորզել, ապա սա դեռ չի նշանակում, որ կարճ ժամանակ հետո, անհրաժեշտ զիջումները չստանալու պարագայում, Թուրքիայի և Ադրբեջանի միակ նպատակը չի դառնա խնդրի ռազմական ուղով լուծումը։
Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ անվտանգային սպառնալիքների կտրուկ աճ կա, ինչը մեզ ստիպում է անհրաժեշտ մեխանիզմները գործի դնել»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեղծած իրավիճակն ու Ադրբեջանի իշխանությունների նպատակը՝ ըստ Տիգրան Աբրահամյանի
- Տիգրան Աբրահամյան. Զինծառայությունից խուսափածների վերաբերյալ օրինագիծն այս տեսքով ավելի շատ խնդիրներ կառաջացնի, քան ունեցել ենք
- Տիգրան Աբրահամյան. Որքան ուշանում է հայ սպայի հետ ԿԽՄԿ հանդիպումը, այնքան մեծանում են նրա նկատմամբ ճնշումները
- Տիգրան Աբրահամյան. Թուրք-ադրբեջանական նախաձեռնությունը ահռելի ճակատ է բացում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան