Ռիոն մնաց առանց կառնավալ
Ռիոյի հայտնի կառնավալը, որը տեղի է ունենում ամեն տարի փետրվարին, հետաձգվել է, բայց առանց հետագա ամսաթվի: Այս մասին հաղորդում է Սամբայի դպրոցների լիգան: Որոշումը բացատրվում է շարունակվող կորոնավիրուսային համաճարակով, որը հնարավոր չի լինում զսպել:
Ռիո դե Ժանեյրոյի Սամբայի դպրոցների լիգայի նախագահ Խորխե Կաստանեյրոն ասել է, որ սա չեղարկում չէ, այլ հետաձգում է, և արդյունավետ պատվաստանյութի դեպքում, կառնավալը կարող է տեղի ունենալ հաջորդ տարի:
Euronews-ի հաղորդմամբ, Բրազիլիայում կա COVID-19-ի ավելի քան 4,5 միլիոն դեպք, մահացել է գրեթե 140 հազար հիվանդ: