Ախալքալաքում մեկնարկել է դեպի Հայաստան և Թուրքիա տանող ճանապարհի վերականգնումը
Արդեն մի քանի օր է, ինչ Ախալքալաքում սկսվել է դեպի Հայաստան և Թուրքիա տանող մայրուղիներն իրար կապող ճանապարհահատվածի վերականգնումը: Ընդհանուր առմամբ, կվերանորոգվի ճանապարհի 2,5 կմ ճանապարհ։
Jnews-ը գրում է, որ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը հունիսի 23-ին մրցույթ էր հայտարարել վերոնշյալ ճանապարհահատվածի վերականգնման համար: Աշխատանքների իրականացման համար հատկացվել էր 2 միլիոն 686 հազար 610 լարի: Մրցույթը հաղթել է «Ջավախ Ավտո Գզա» ճանապարհաշինարարական ընկերությունը:
Ընկերության աշխատակիցների խոսքերով, աշխատանքները սկսվել են մի քանի օր առաջ և կշարունակվեն ավելի քան մեկ ամիս: Այս փուլում ճանապարհի հիմքի պատրաստման աշխատանքներ են տարվում:
Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհային վարչությունը նախատեսում է իրականացնել երկու ենթակառուցվածքային նախագիծ: Առաջին նախագիծը Կորխի կամրջից դեպի Ախալքալաք տանող ճանապարհի 6 կիլոմետրանոց հատվածի վերականգնումն է, իսկ երկրորդը` Հայաստան և Թուրքիա տանող մայրուղիներն իրար կապող 2,5 կմ ճանապարհահատվածի վերականգնումը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան