«Հայրենիք»-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի մոտեցումները հանրության լայն շրջանակների մոտ առաջացնելու են բավարար վստահություն. Մինասյան
«Այն, ինչ կատարվում է, իրական արդարադատության հետ կապ չունի»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ դատարանը քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
Նա նշեց, որևէ ողջամիտ բացատրություն չկա, թե ինչու հարուցված քրեական գործը չի կարող իրականացվել առանց անձին ազատությանից զրկելու գործողությամբ, նաև ակնհայտ է, որ հատկապես ներկա իշխանության գործողություններում քաղաքական երանգավորմամբ իրականացվող քրեական գործերը բացահայտ են:
«Սա ևս մեկ անգամ վկայություն է այն բանի, որ ոչ թե իրավունքի գերակայությամբ, օրենքի առաջնորդությամբ արդարադատություն է իրականացվում, այլ բացառապես իշխանության ցանկությամբ, իշխանության կամքով և քաղաքական հակառակորդների դեմ ուղղված գործողություն:
Կրկնեմ, որևէ մեկի մտքով չանցնի, թե մենք արդարադատության դեմ ենք և այլն, բայց արդարադատությունը պետք է իրականացվի իսկապես իրավունքի գերակայության և օրենքի առաջնորդության սկզբունքներով, ոչ թե ըստ ցանկության, իրավիճակի, առավել ևս երբ չկա ուղղակի դրա համար այն բոլոր համակարգային հիմքերը, որոնք թույլ են տալիս նման պահանջով իրավապահ մարմինները գործեն:
Իշխանությունը ամեն բան գործադրում է իր ընդդիմախոսներին լռեցնելու ուղղությամբ:
Իմ ասածն է՝ իրականացրեք արդարադատության իրավունքի և օրենքի գերակայությամբ, ոչ թե քաղաքական նախընտրության սկզբունքներով:
Իշխանությանը որ լսես, Սահմանադրական դատարանը նվաճում են, յուրացնում են սահմանադրական կարգը տապալելով, ասում են՝ իրավական գործընթաց է, պարգևատրումներ են տալիս առանց օրենքի, ասում են՝ իրավական պահանջները բավարաված են: Ինչ ասես անում են, ասում են՝ իրավական գործընթացն ապահովված է»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը:
Հարցին՝ առաջիկայում կայանալու է ՀՅԴ, «Հայրենիք» և ԲՀԿ համատեղ հանրահավաքը, տևական ժամանակ չէր նշվում, թե երբ է այն տեղի ունենալու, և կարծես Գ.Ծառուկյանի գործի ակտիվացման փուլում հայտարարվեց, որ տեղի է ունենալու շուտով, որևէ կապ կա՞ հանրահավաքի և Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողի միջև, հատկապես երբ մամուլում շրջանառվում է, որ նրան այսօր կալանավորելու են, Ա.Մինասյանն ասաց. «Բացարձակապես որևէ կապ չկա, ավելի վաղ էր նախատեսվում հանրահավաքը:
Ակնհայտ է, որ հոկտեմբերի 8-ի հանրահավաքը լինելու է բազմամարդ, ակնհայտ է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը սպասում է քաղաքական խոսքի և գործողությունների, և բնական է, որ իշխանությունն, այս ամենից ելնելով, փորձելու է ձեռնարկել հնարավոր կամ անհնար բոլոր գործողությունները, որպեսզի հնարավորինս թուլացնի այդ հավաքի ուժն ու դերակատարությունը»:
Ա. Մինասյանն ասաց, որ չի կիսում իշխանության տեսակետը, թե հնարավոր չի լինի մոբիլիզացնել ժողովրդին. «Ժամանակը ցույց կտա։ Ոչ թե իրենց երազանքների երկիրն են կառուցում, դրա համար հասարակությունը չի գա, այլ իրենք փորձում են մանիպուլիացիաների միջոցով պահել հասարակական տրամադրությունները և գտնվել այն երազանքի մեջ, թե իրենք 2018 թվականի ապրիլ-մայիսի տրամադրությունների ներքո են գտնվում»։
Նա նշեց, թե հանրահավաքը բաց է, հրապարակային է, որևէ առանձին ուժի վերցրած հրավեր չեն ուղարկել, հանրահավաքում կհնչի գործողությունների հաջորդականության մասին:
«Երեք քաղաքական ուժերով նախաձեռնել ենք այս գործընթացը: Հասկանում, կարևորում, գիտակացում ենք, որ հանրային մեծ համախմբում է պետք, հանրահավաքն այդ գործողությունների սկզբին է: Ինչ կլինի դրանից հետո, կհնչի հանրահավաքում, նաև կհնչի գործողությունների ճանապարհային հնարավոր քարտեզը: Ի տարբերություն շատ ուժերի, այդ թվում իշխանությանը սատարող, մենք ոչ թե գաղտնի համաձայնությունների, այլ հրապարակային համագործակցության, համաձայնությունների կողմից ենք»,- մշեց ՀՅԴ-ական գործիչը:
Հարցին՝ Գ. Ծառուկյանի կալանավորելու դեպքում հանրահավաքը կհետաձգվի՞, թե՞ ոչ, հնարավոր տարբերակներ քննարկվե՞լ են, Ա. Մինասյանն ասաց, որ բացարաձակապես կապ չունի այդ հարցը, որովհետև հանրահավաքը կապված չէ իշխանության այս անօրինական գործողության հետ:
«Որոշակի երանգային փոփոխություններ հնարավոր է տեղի ունենալ, բայց բացարձակ հանրահավաքի անցկացման վրա ազդեցություն չի կարող ունենալ»,- նշեց նա:
Նա համոզմունք հայտնեց, որ իշխանությունն այս ընթացքում օգտագործելու է ամեն հնարավորը, որպեսզի խոչընդոտեն, փորձեն սահմանափակել:
«Երեք քաղաքական ուժերով ի վեջո այս հանրահավաքով փորձում ենք մեր միասնական օրակարագը ներկայացնել հանրությանը: Այս օրակարգի մեջ կարևորագույն դերակատարում ունի իրավաիճակի գնահատումը, իշխանության մեղավոր վարքագիծն այսօր անհաղթահարելի մարտահրավերներ ձևավորելու ուղղությամբ, նոր որակի իշխանության ձևավորման կարևորրությունը, ամենակարևորը՝ ժողովորդի մասնակցությամբ պետք է ձևավորվի այդ նոր որակի իշխանությունը»,- ասաց Ա. Մինասյանը:
Ըստ նրա, նոր որակի իշխանության ձևավորման լեգիտիմ, ժողովրդական, սահմանադրական ճանապարհն արտահերթ ընտրություններն են, անցման փուլը կարող է տակտիկական բազմաթիվ բաներ ենթադրել:
Նա համոզված է որ իրենց առաջարկած մոտեցումը, ճանապարհային քարտեզը հանրության լայն շրջանակների մոտ առաջացնելու է բավարար վստահություն, ունենալու են ժողովրդի անմիջական մասնակցությամբ իշխանափոխություն, նոր որակի իշխանության ձևավորում:
Հարցին՝ մտավախություն ունե՞ք, որ մարզերի բնակիչների՝ Երևան գալու հետ կապված հնարավոր է խոչընդոտներ լինեն, Ա.Մինասյանն ասաց. «Ունենք այդ կասածները: Մեր կարծիքով, իշխանությունն ամեն ինչ անելու է զուգահեռաբար թե մանիպուլյատիպ հայտարարություններ միջոցով, թե իրական խոչընդոտներ ստեղծելու, դրա համար ունենք անհրաժեշտ գործիքակազմ դրան հակազդելկու ուղղությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ ասել եմ, իմ ասածի տերն եմ, դեռ քիչ եմ ասել. Ծառուկյան
- «Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն Ազատության հրապարակում հանրահավաք կանեն
- «Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն տուգանքների համաներման պահանջով ստորագրահավաք են սկսում
- Կայացել է ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիքի» աշխատանքային խմբի հերթական նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին