Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է հաստատվել
Արցախի առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 10 նոր դեպք: Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Մեկ դեպք էլ հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակակիրը Ասկերանի շրջանի Դաշուշենի համայնքի բնակիչ է:
Հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ:
Առողջացել է 8 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 404 մարդու մոտ, որից 337-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 14 043 փորձանմուշի հետազոտություն:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի 9 նոր դեպք՝ Արցախում
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
- Դավիթ Բաբայան. Թեստիս պատասխանը դրական է, շփման շրջանակս մեծ է
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք
- Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները