Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Մի հատ հիստերիկ լայվն ինչ է, որ ափսոսում է
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ ՄԱԿ-ում Հայաստանի դեմ հնչեցրած ելույթին, գրել է.
«Իլհամ Ալիևը երեկ խայտառակ ու լկտի ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի դեմ։
Գոնե մեկ անգամ, Փաշինյան Նիկոլը իրեն բնորոշ ոճով ունա՞կ է պատասխան հնչեցնել մեր իրական թշնամուն՝ Ադրբեջանի նախագահին։ Մի հատ հիստերիկ լայվն ինչ է, որ ափսոսում է։
Մնացականյանը էլի թող հուզվի կամ հիասթափվի, կամ էլի նման մի բան անի։
Հ.Գ. Էն զինվորների ֆոնին սելֆի անողներին ասեք, սկզբի համար Ալիևին պատասխան տվեք, հետո՝ գուցե սահմանին այլ բանի համար էլ օգտակար լինեք՝ ցուցամոլներ։
Հ.Գ. Ամբողջ կյանքում ու հատկապես իշխանափոխությունից հետո ադրբեջանական լրատվականներ ցիտողները, տարածողները հիմա նեղվել են ու ասում են՝ թե բա Ալիեևը վատն է, մեր մասին վատ ու սուտ բաներ է ասում։ Լու՞րջ։ Նոր հասկացա՞ք, որ ինքը կիրթ չի, կամ էլ եթե կիրթ է, դա օգտագործում է Ադրբեջանի շահերի համար, իսկ ինչո՞վ էիք զբաղված դուք։ Իսկ Հայաստանի շահը ու Նիկոլի շահը հաստատ նու՞յնն են»։
Հարակից հրապարակումներ`
- Արման Պետրոսյան. Ադրբեջանը բացահայտեց Քոչարյանի կալանավորման պատճառը
- Տիգրան Աբրահամյան. Անվտանգային սպառնալիքների կտրուկ աճ կա
- Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական քարոզչությունը ֆորսաժային ակտիվության փուլում է
- Փորձագետ. Պաշտոնական մակարդակով ադրբեջանական կողմից ես նման լկտիություն չեմ հիշում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան