ԲՀԿ, ՀՅԴ և«Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչների բողոքի քննությունը հետաձգվեց
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, Շենգավիթի նստավայրում, քննում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի, ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանի և ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված բողոքը։
Դեռևս հունիսի 30-ին «Հայրենիք»-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։ ՀՔԾ-ն, սակայն, մերժել էր քրեական գործի հարուցումը։
Հանցագործության մասին քաղաքական երեք ուժերի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժել էր նաև դատախազությունը, ինչին հաջորդել էր կուսակցությունների ներկայացուցիչների բողոքը առաջին ատյանի դատարան։
Դիմող կողմի ներկայացուցիչ Գայանե Պապոյանն առաջարկեց այսօր ներկայացնել բողոքի բովանդակությունը, իսկ քննարկումը շարունակել հաջորդ դատական նիստին, որպեսզի դատարանը ևս ծանոթանա նյութերին։ Արսեն Բաբայանն ու Նաիրա Զոհրաբյանը միացան իրենց ներկայացուցչի առաջարկին։
Դատարանն, ընդունելով Գայանե Պապոյանի միջնորդությունը, որոշեց այն մերժել և գործի քննությունը հետաձգել՝ նշանակելով այն մեկ այլ օր։ Որոշման հիմքն այն էր, որ բողոքը բավականին ծավալուն է, իսկ աշխատանքային օրը մոտենում է ավարտին, բացի այդ նյութերը դատարանի տրամադրության տակ առկա չեն, և բողոքի արդյունավետ քննություն ապահովելու նպատակով առաջարկվում է, որ քննությունը հետաձգվի.
«Դատարանը որոշում է գործի քննությունը հետաձգել և նշանակել 2020 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 15.00-ին»։
Գայանե Պապոյանն էլ հայտարարեց, որ դատարանի հիմնավորումը, թե աշխատանքաին օրը մոտենում է ավարտին, բայց դեռ 40 րոպե կա։ Իսկ բողոքի արդյունավետ քննության համար նախ անհրաժեշտ է լսել բողոքի բովանդակությունը, ապա նյութերն ուսումնասիրել։
«Անհիմն էր դիմող կողմի միջնորդությունը մերժելը։ Այնուաենայնիվ, հարգելով դատարանի որոշումը, ընդունում ենք, որ պատշաճ ծանուցվել ենք»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին