«Ծառուկյանից պետք է չվախենալ». Գագիկ Ծառուկյան
«Ինչը անում ես հանուն ազգի, պետության, ժողովորդի, դա ինձ համար հպարտություն է, պատմություն է: Ծառուկյանին ձերբակալելով՝ խնդրի լուծում չէ, Ծառուկյանից պետք է չվախենալ»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նա նշեց, որ այսօր իր նկատմամբ քաղաքական հետպանդում է իրականացվում հունիսի 5-ի հայտարարությունից հետո, երբ ասել է՝ կան խնդիրներ, նաև առաջարկել է լուծումներ:
ԲՀԿ ղեկավարի խոսքով, հեղափոխությունը եղել է միայն դատարկ խոստումներ, իսկ այսօրվա պես խայտառակ վիճակ չի եղել երկրում, մարդկանց վիճակը գնալով վատանում է:
Գ.Ծառուկյանի խոսքով, 2008 թվականից ընտրակաշառքի 7 դեպք է եղել, ստորագությամբ ազատ են արձակվել:
«Երկրորդ քաղաքական ուժի ղեկավարին ձերբակալում են միայն նրա համար, որ քննությանը չխոչընդոտեմ: Երեք ամիս է դրսում եմ, 100 քննիչ է կցված գործին, մի քանի հազար մարդ են քննել, Ծառուկյանի վրա ցուցմունք չկա»,- նշեց նա:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի ղեկավարությամբ, քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել էր Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրեցին թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին մերժեց փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի բավարարեց՝ բեկանելով դատարանի որոշումը և ուղարկելով նոր քննության։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ դատարանը դեռևս որոշում չի կայացրել
- Ծառուկյանը դուրս եկավ դատարանից
- Ինչ ասել եմ, իմ ասածի տերն եմ, դեռ քիչ եմ ասել. Ծառուկյան
- Պաշտպան. Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
- Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմ. Ներկայանալու ենք դատարան
- Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով հաջորդ դատական նիստը՝ սեպտեմբերի 25-ին
- Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով նիստը չկայացավ
- Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը՝ այսօր
- Դատախազի խորհրդականն անընդունելի է համարում Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ հրապարակումները
- Գագիկ Ծառուկյան.Երկիրը շենացնելու գործում չկան սևեր ու սպիտակներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան