Գ․ Ծառուկյանի կալանավորումը՝ Արցախի հարցում վարվող քաղաքականությունից ուշադրությունը շեղելու փորձ․ Ա․ Աշոտյան
Գագիկ Ծառուկյանի կալանավորումը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի՝ գալիք հանրահավաքի և ընդդիմության հնարավոր համախմբան նկատմամբ փաշինյանական ֆոբիաների արտահայտումն է, ոչ միայն Հայաստանում մոլեգնող քաղաքական տեռորի հերթական ակտը, այլև Արցախի հարցում մեր մեջքի ետևում վարվող դավադիր քաղաքականությունից հանրային ուշադրությունը շեղելու փորձ։Այս մասին գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Չեմ բացառում, որ այս գործելաոճը տարածվի նաև ընդդիմության այլ ներկայացուցիչների վրա։
Ծառուկյանին քաղաքկան հետապնդման ենթարկելով՝ Արցախից մեր ուշադրությունը շեղել չես կարող, ժողովրդի կյանքը բարելավել չես կարող, մարդկանց դժգոհությունը խեղդել չես կարող։
Դու այլևս ոչինչ չես կարող, Նիկոլ։
Հարակից հրապարակումներ`
- Առավել քան վստահ էինք, որ դատարանը կատարելու է իրեն տրված քաղաքական հանձնարարությունը. Տոնոյան
- Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
- Այսօր 23։00-ին... Իմ տրամադրությունը շատ բարձր է. Ծառուկյանը որոշման հրապարակման ժամը հայտարարեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան