Էրդողանը որոշել է գազով շանտաժի ենթարկել Ռուսաստանին
Թուրքիան սկսել է օգտագործել Սև ծովում վերջերս հայտնաբերված գազի հանքը՝ բնական գազ մատակարարողների վրա ճնշում գործադրելու համար: Այս մասին գրում է regionmonitor-ը։
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Սև ծովում գազի արդյունահանումն ավելի էժան կլինի քան հումքի ներկրումն արտասահմանից: Ստացվում է, որ կապույտ վառելիքի գլխավոր մատակարարները պետք է Թուրքիային զեղչեր առաջարկեն: Առաջին հերթին դա վերաբերում է Ռուսաստանին:
Հունիսի վերջին Թուրքիան ցուցադրաբար կանգնեցրեց ռուսական երկու գազատար՝ «Թուրքականը» և «Երկնագույն հոսքը»՝ փաստացի մեկ ամսով հրաժարվելով Ռուսաստանի մատակարարումից: Այժմ Անկարան Մոսկվայից լուրջ զիջումներ է ակնկալում՝ 130-150 դոլար՝ 100 խորանարդ մետրի համար: Ներկայում «Գազպորմը» նույն ծավալի համար պահանջում է 228 դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան