Հանրահավաք անցկացնելու գեթ մեկ հայտարարությունից հետո իշխանությունը ցնցակաթվածի մեջ է ընկնում. Տոնոյան
«Ինձ համար առավել քան զավեշտալի է, որ հանրահավաք անցկացնելու գեթ մեկ հայտարարությունից հետո իշխանությունները կոնկրետ ցնցակաթվածի մեջ են ընկնում»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նրա խոսքով, իշխանությունների պնդմամբ՝ ապրում են նոր Հայաստանում, խոսքի ազատության աննախադեպ ցուցանիշ պետք է որ լիներ. «Ի՞նչ է պատահել, ընդամենը հունիսի 5-ին հնչել է քննադատություն, որից հետո կոնկրետ իշխանությունների կողմից սանձազերծվել է քաղաքական հետապնման այս գործընթացը»:
Ի.Տոնոյանն ասաց, որ ԲՀԿ շարքերում որևէ խառնաշփոթ, խուճապ, արտահոսք չկա։
Նա նշեց, որ խիստ կանխատեսելի են իշխանության քայլերը, մեկը մյուսի հետևից իրականություն են դառնում:
«Իշխանությունը շատ աղոտ հույսեր է փայփայում, որ Ծառուկյանին կալանավորելով, մեր համակիրների նկատմամբ տարբեր տեսակի քրեական գործեր հարուցելով՝ կարող է կանխել այն գործընթացները, որոնք մեկնարկել եմ: Գործընթացներն այլևս անկասելի են, հասնելու են իրենց տրամաբանական ավարտին, այսինքն՝ հոկտեմբերի 8-ի համապետական հանրահավաքին»,- ասաց Ի.Տոնոյանը:
Նա չբացառեց, որ իրենց խմբակցության որևէ անդամի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել, ինչը վկայում է իշխանությունների վախի, ցայտնոտի, անհանգստության մասին, որ բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով փորձում են լռեցնել իրենց ընդդիմախոսներին:
Ի.Տոնոյանի խոսքով, ՀՅԴ-ի, «Հայրենիք»-ի հետ ունեն շատ արդյունավետ գործակցություն:
Հարակից հրապարակումներ`
- «Ծառուկյանից պետք է չվախենալ». Գագիկ Ծառուկյան
- Որևէ մեկն ընդդիմադիր Փաշինյանի հանդեպ գոնե այս կարգի քաղաքական հալածանք չէր իրականացնում. Զոհրաբյան
- «Հայրենիք»-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի մոտեցումները հանրության լայն շրջանակների մոտ առաջացնելու են բավարար վստահություն. Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան