Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն ասաց, որ նա կալանավորվեց երկու ամսով։
«Ըստ էության, այս որոշման կայացումը մեզ համար կանխատեսելի էր, դրա համար Գագիկ Ծառուկյանը չներկայացավ դատարան, ԱԱԾ է գնացել միանգամից, այնտեղ է սպասում», -ասաց պաշտպանը։
Նա նշեց, որ դատարանի որոշումը միանշանակ բողոքարվելու է վերաքննիչ դատարան։
«Որոշումն ակնհայտորեն անօրինական է»,- ասաց Ս. Դիլբանդյանը։
Հունիսի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորներ փակ գաղտնի քվեարկությամբ նախ զրկել էին Գ.Ծառուկյանին անձեռնմխելիությունից, ապա համաձայնություն տվել նրան ազատությունից զրկելու հարցին։ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան կուսակցությունների դաշինքի» և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք տալը կազմակերպելու համար։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել էր Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրեցին թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի բավարարել՝ բեկանելով դատարանի որոշումը և ուղարկելով նոր քննության։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր 23։00-ին... Իմ տրամադրությունը շատ բարձր է. Ծառուկյանը որոշման հրապարակման ժամը հայտարարեց
- «Ծառուկյանից պետք է չվախենալ». Գագիկ Ծառուկյան
- Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ դատարանը դեռևս որոշում չի կայացրել
- Ծառուկյանը դուրս եկավ դատարանից
- Ինչ ասել եմ, իմ ասածի տերն եմ, դեռ քիչ եմ ասել. Ծառուկյան
- Պաշտպան. Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան