Այսօր 23։00-ին... Իմ տրամադրությունը շատ բարձր է. Ծառուկյանը որոշման հրապարակման ժամը հայտարարեց
«Իմ տրամադրությունը շատ բարձր է։ Այսօր 23։00-ին...ամեն ինչ շատ արագ են կատարում»,-այս մասին լրագրողներին հայտնեց Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, երբ կհրապարակվի կալանքի վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության որոշումը։
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, ընթանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել էր Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրեցին թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին մերժեց փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի բավարարեց՝ բեկանելով դատարանի որոշումը և ուղարկելով նոր քննության։
Հարակից հրապարակումներ`
- Հոկտեմբերի 8-ի հանրահավաքից շատերի շաքարը բարձրացել է մինչև երկինք. Գևորգ Պետրոսյան
- «Ծառուկյանից պետք է չվախենալ». Գագիկ Ծառուկյան
- Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ դատարանը դեռևս որոշում չի կայացրել
- Ծառուկյանը դուրս եկավ դատարանից
- Ինչ ասել եմ, իմ ասածի տերն եմ, դեռ քիչ եմ ասել. Ծառուկյան
- Պաշտպան. Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել