Փաշինյանը չհերքեց ոչ մի միտք, և դրանով իսկ հաստատեց այն, ինչ ասվում է թշնամու կողմից. Հովհաննես Հարությունյան
«Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը գրում է.
«Նիկոլը հաստատեց վերջին օրերին Ալիևի և իրենց քարոզչամեքենայի կողմից տարածվող տեղեկությունները:
Այսօր արձագանքելով ադրբեջանական կողմին Նիկոլը հայտարարեց.
«Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:
Ուշադրություն դարձրեք տեքստին, որը Նիկոլը հնչեցրեց այսօր. փաստացի անդրադառնալով այդ հայտարարություններին` նա չհերքեց դրանցում տեղ գտած և ոչ մի միտք, և դրանով իսկ հաստատեց այն, ինչ ասվում է թշնամու կողմից։
Այս արձագանքը Նիկոլի կողմից եղել է այսօր Արցախի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ. ամոթ էդ պատվիրակությանը, որ լռեցին և չարձագանքեցին այս խայտառակությանը:
Նիկոլ դու սրիկա էս»:
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյան. Քաղաքացի Փաշինյանը չհերքեց այն, ինչին մարդիկ ուզում էին չհավատալ
- Տիգրան Աբրահամյան. Այս իրավիճակում բավականին տարօրինակ դիրքում են համանախագահները
- Ադրբեջանի իշխանությունն աշխարհում հանդես է գալիս որպես ավտորիտար և ռեպրեսիվ ռեժիմ. ՀՀ ԱԳՆ
- Աշոտյան. Փաշինյանը վախեցնում է Ալիևին սեփական կոմպրոմատով
- Փաշինյան. Եթե սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիա տարածել, վախենամ՝ Ադրբեջանի ներքաղաքական վիճակը ապակայունանա
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Մի հատ հիստերիկ լայվն ինչ է, որ ափսոսում է
- Արման Պետրոսյան. Ադրբեջանը բացահայտեց Քոչարյանի կալանավորման պատճառը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան