Տեսա՞ք, թե հայ ժողովրդի թիկունքում ինչ դավաճանության է գնացել. Միհրան Հակոբյան
Ատելության կուսակցության տղաներ և աղջիկներ, ո՞նց եք, լա՞վ եք: Հիշու՞մ եք, որ ձեր շեֆը ԱԺ ամբիոնից գաղութի բարքերով դեմքը ծամածռած հայտարարում էր՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»: Այս մասին գրառում է կատարել հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։
«Տեսա՞ք, թե ինչ է բանակցել, տեսա՞ք, թե հայ ժողովրդի թիկունքի հետևում ինչ դավաճանության է գնացել: Գիտեք չէ՞՝ հանուն ինչի. հանուն ազգի և պետության շահերը թշնամու ոտքերի տակ դնելու դիմաց 15 մեքենայից բաղկացած ավտոշարասյունով պտտվելու, «դաչեքում» օլիգարխի նման ապրելու, պետական ինքնաթիռը և ուղղաթիռը անձնական հեծանիվի տեղ օգտագործելու, հանուն «Վորոնեժի», հանուն ոչ մի բանի մասին ազգուտակին (աներձագից մինչև ախպոր տղա) պատգամավոր կարգելու և դրանց պարգևավճարներ բաժանելու, հանուն Ձորաղբյուրում Հրաչոյի առանձնատան...
Իսկ հասկանու՞մ եք, որ այս դավաճանության պատասխանատվությունը նաև ձեր վրա է, ու եթե իրենց «ընտանիքապետության» հետևից ինքնաթիռ է գալու, ապա ձեր հետևից ուրիշ բան է գալու: Սյունեցի պատգամավորներ ունեք ձեր շարքերում, հարցրեք նրանց, թե մինչև հիմա սյունեցիներն ինչպես են վարվում մելիք Ֆրանգյուլի «հիշատակի» հետ»
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն պետք է զբաղվի Փաշինյանով էլ, Հայաստանից բանագնացով էլ. Սևակ Հակոբյան
- Փաշինյանը չհերքեց ոչ մի միտք, և դրանով իսկ հաստատեց այն, ինչ ասվում է թշնամու կողմից. Հովհաննես Հարությունյան
- Արփինե Հովհաննիսյան. Քաղաքացի Փաշինյանը չհերքեց այն, ինչին մարդիկ ուզում էին չհավատալ
- Աշոտյան. Փաշինյանը վախեցնում է Ալիևին սեփական կոմպրոմատով
- Փաշինյան. Եթե սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիա տարածել, վախենամ՝ Ադրբեջանի ներքաղաքական վիճակը ապակայունանա
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Մի հատ հիստերիկ լայվն ինչ է, որ ափսոսում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին