ԱԱԾ-ն պետք է զբաղվի Փաշինյանով էլ, Հայաստանից բանագնացով էլ. Սևակ Հակոբյան
«Ալիևն ասում է, որ վերելակում Նիկոլը խնդրել է սահմանին չկրակել ու իրեն ժամանակ տալ, մինչև երկրի ներսում հարցերը լուծի, հետո Ադրբեջանի ժողովրդին ձեռնտու տարբերակ կքննարկի։ Ադրբեջանական մամուլը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը պաշտոնանկությունից հետո հանդիպել է Ալիևի բանագնացին և քննարկել են Ղարաբաղյան խնդրի կարգավորման առաջարկներ (հակահայ)։ Նիկոլ Փաշինյանն էս ամենին պատասխանում է, թե՝ կոմպրոմատների լեզվով հետս մի խոսեք, ես էլ կոմպրոմատ ունեմ։ Հա, լավ է, որ դու էլ ասելիք ունես, բայց ինչո՞ւ չես ասում, թե նման բան չի եղել․․․ Ստացվում է, որ մենք ուզում ենք ադրբեջանական կողմի հրապարակումները լուրջ չընդունել, իսկ իրենք բայց պարզվում է՝ սրանից ազնիվ են»,- ֆեյսբուքյան էջում գրել է Yerevan.today կայքի գլխավոր խմբագիրր Սևակ Հակոբյանը։
Նրա խոսքով, այսքանից հետո իշխանությունը պարտավոր է հայտարարել, որ նման բան չի եղել, Ալիևի հետ այդ կարգի ստոր բան չի քննարկել, Խառատյան Արսենը չի քննարկել նման թեմա։
«Այլապես վարչապետը պարտավոր է հրաժարական տալ։ ԱԱԾ-ն պետք է զբաղվի Փաշինյանով էլ, Հայաստանից բանագնացով էլ։ Այն, ինչ կատարվել է ժողովրդի թիկունքում ու չի հերքվում, կոչվում է ԴԱ-ՎԱ-ՃԱ-ՆՈւԹ-ՅՈւՆ»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը չհերքեց ոչ մի միտք, և դրանով իսկ հաստատեց այն, ինչ ասվում է թշնամու կողմից. Հովհաննես Հարությունյան
- Արփինե Հովհաննիսյան. Քաղաքացի Փաշինյանը չհերքեց այն, ինչին մարդիկ ուզում էին չհավատալ
- Տիգրան Աբրահամյան. Այս իրավիճակում բավականին տարօրինակ դիրքում են համանախագահները
- Ադրբեջանի իշխանությունն աշխարհում հանդես է գալիս որպես ավտորիտար և ռեպրեսիվ ռեժիմ. ՀՀ ԱԳՆ
- Աշոտյան. Փաշինյանը վախեցնում է Ալիևին սեփական կոմպրոմատով
- Փաշինյան. Եթե սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիա տարածել, վախենամ՝ Ադրբեջանի ներքաղաքական վիճակը ապակայունանա
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Մի հատ հիստերիկ լայվն ինչ է, որ ափսոսում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին