Կարծում եմ, որ մենք ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք ունենք. Վահե Գրիգորյան
«Այո, շարունակում ենք քննարկումը։ Բացի պարոն Խունդկարյանից, այլ թեկնածու չկա»,- այսօր ՍԴ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը։
Դիտարկմանը, որ ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը հայտնել էր, թե լուրեր ունի, որ քաղաքական շրջանակները նոր թեկնածու ունեն, Վահե Գրիգորյանն արձագանքեց՝ չգիտեմ, թե պարոն Թովմասյանն ինչ ինֆորմացիա ունի. «Հենց հիմա մենք քննարկում ենք պարոն Խունդկարյանի թեկնածությունը»։
Հարցին, թե քննարկում այժմ ի՞նչ փուլում է գտնվում, և ինքն ինչ կարծիք ունի՝ կապված Երվանդ Խունդկարյանի թեկնածության հետ, Վահե Գրիգորյանը նախ պատասխանեց՝ եթե խոստանաք, որ սա վերջին հարցն է, կպատասխանեմ։
«Ես կարծում եմ, որ մենք նոր թեկնածուի կարիք ունենք»,- եզրափակեց խոսքը Վահե Գրիգորյանը, ապա հեռացավ ՍԴ շենքից։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ լավ եմ զգում, ջերմությունս 36.6 է, 18 տարի է՝ չեմ հիվանդացել. Հրայր Թովմասյան
- Ինձ մոտ նման կարծիք չի ձևավորվել, որ Խունդկարյանը հատուկ եկել է՝ ՍԴ նախագահ դառնալու. Շաթիրյան